ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀ նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդի նիստ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 9-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հրավիրվել է Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի անդրանիկ նիստը, որը ձեւավորվել է ԱՀ նախագահի՝ փետրվարի 4-ի հրամանագրով։

Նիստի օրակարգում ընդգրկված էին պատերազմական գործողություններին մասնակցած անձանց կարգավիճակի տրամադրման, պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների, լքված բնակֆոնդի օգտագործման խնդիրների ու դրանց իրավական լուծման հետ կապված մի շարք հարցեր։

Զեկույցներով հանդես են եկել ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, եւ հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում՝ նախանշելով լուծումների որոշ սկզբունքներ:

Արտակ Բեգլարյանը նշել է, որ Հանրապետության նախագահի հրամանագրով անհրաժեշտ է մեկամսյա ժամկետում, համակարգված աշխատելով ԱՀ լիազոր պետական կառույցների հետ, վերհանել հիմնական խնդիրները եւ հաստատել դրանց լուծմանն ուղղված միջոցառումների ցանկը՝ սահմանված կարգով եւ ժամկետներում դրանց հետագա իրականացման համար։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular