ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում, տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են, որ Վարդենիսից մինչև Մեղրի ընկած հատվածներում թշնամին սադրանքների է դիմելու. «Հայաստանի Հանրապետություն»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են փորձագետների այն կանխատեսումները, որ Վարդենիսից մինչև Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու: Ադրբեջանական սահմանապահ ուժերի զինծառայողները նախ փակել էին սահմանի մոտ գտնվող ճանապարհով անցնող Ճակատեն գյուղի բնակչի ճանապարհը, այնուհետև սահմանապահ դիրք տեղակայել դեպի Կապան գնացող ճանապարհի հարևանությամբ:

Վերջիններս իրենց այդ քայլը հիմնավորել են այն բանով, որ հայերը կրակել են «Բարի գալուստ Ադրբեջան» գրություն պարունակող ցուցանակի վրա: Տեղի բնակիչները պնդում են, որ իրենք նման քայլի չէին գնա, և չեն բացառում, որ հենց ադրբեջանցիները կարող է կրակած լինեն՝ հետագայում սահմանապահ հենակետն առաջ տալու նպատակով: Արյունալի պատերազմից հետո հակամարտող կողմերի ռազմական ստորաբաժանումներն իրար նման մոտ տարածքների վրա տեղակայելն անթույլատրելի է: Լուծումը՝ Վարդենիս-Մեղրի 500 կմ-ից ավելի երկարությամբ սահմանահատվածում պետք է ստեղծվեն միջդիրքային չեզոք գոտիներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular