ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը տեղյակ չէ՞, թե Աննան ինչի կամ ում հաշվին է այդ ճոխ ծախսերն անում. «Իրավունք»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Նախորդ համարում՝ «Ում հաշվին է պարտված երկրի ղեկավարի կինը նման ճոխ ծախսեր անում» վերտառությամբ հրապարակման մեջ գրել էինք, որ վարչա­պետի ընտանիքի անդամները շրջագայություններ են կազմակերպում տարբեր երկրներ, բայց հանրությանը չի իրազեկվում, թե ում հաշվին: Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից մեզ հարցի պատասխանը ստանալ չի հաջողվում, քանի որ վերջինս մամուլի պատասխանատու չունի:

Մենք հարցն ուղարկել ենք կառավարություն, հույս ունենալով, որ կստանանք հստակ պատասխան: Բայց կառավա­րությունից, ինչպես որ են­թադրվում էր, ստացել ենք հետևյալ պատասխանը.

«Ձեր հարցի հասցեատերը կառավարությունը չէ»:

Լավ, բա այդ դեպքում ո՞վ պետք է բացատրի, թե այն դեպքում, երբ վարչա­պետի աթոռին սոսնձված Նիկոլը մի գլուխ պնդում է, թե ապրում է «չոր» աշխա­տավարձով, նրա ընտանիքի անդամ­ներն այդ ո՞ւմ հաշվին են ամիսը մի քա­նի անգամ հսկայական փողեր տալիս ինքնաթիռների տոմսերի համար, էլ չա­սած, այդ ուղևորությունների մնացած գերթանկարժեք մյուս բոլոր ծա­ռայությունների մասին: Ու քանի դեռ հստակ բա­ցատրություն չեն տվել, մնում է մտածել, որ Նիկոլը պարզապես ստում է՝ խոսելով «չոր» աշխա­տավարձով ապրելու մա­սին:

Չնայած, միգուցե կառա­վարությունից տվեցին հենց այն պատասխանը, որը կարող էին տալ: Այ­սինքն՝ հարց է, Նիկոլը գիտի՞, թե Աննան ինչի կամ ում հաշվին է այդ ճոխ ծախսերն անում, որ հանրու­թյանն էլ մի բան կարողանա ասել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular