ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էլիտար տուրիստն», ի վերջո, պե՞տք է հետևի Սահմանադրության պահպանմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին տարիներին ինձ համար կա լոկալ բնույթի սուտ, համաշխարհային բնույթի սուտ և փաշինյանական անթաքույց սուտ։ Վերջինի սահմանները հնարավոր չէ պարզել: Երբ Նիկոլ Փաշինյանը ստում է Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող հարցերի մասով, այսինքն եթե դրա սպառողը ՀՀ քաղաքացիներն են, ապա դա մի կերպ կարելի է լղոզել ու անցնել առաջ։ Գիտենք, արդեն գլխի ենք ընկել, որ եթե Փաշինյանը նեղն է ընկնում անպայման կամ ստում է, կամ սադրում է, կամ մանիպուլացնում է։ Մի անգամ անդրադարձել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ի՞նչ է մտածում Նիկոլը, երբ ասում է սուտ, որին մասնակից է դարձնում այլ երկրների ղեկավարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին։ Տպավորություն է, թե Փաշինյանին զեկուցել են, թե իր հոդվածները, ելույթները կարդում ու լսում են միայն իր կողմնակիցները։ Տպավորություն է, թե երկրի ղեկավարը ոչ միայն կառավարչական և դիվանագիտական տարրական գիտելիքներ չունի, այլ տարրական հարգանք ու էթիկա չունի գործընկեր և բարեկամ երկրների հանդեպ։ Ի՞նչ է պատահել:

Երեկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը փաստաթղթեր է հրապարակում, որտեղ պարզ երևում է, որ կա ստորագրված հուշագիր այն գործընթացների վերաբերյալ, որոնք հիմա տեղի են ունենում Սյունիքում: Խոսքը վերաբերում է սահմանների գծմանը, սահմանազատման աշխատանքների կազմակերպմանը: Այսինքն Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում էր ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանային հարցերը համաձայնեցված են բանավոր։ Ինչպես տեսնում ենք, նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթից բացի այլ փաստաթուղթ էլ կա։ Հայաստանի սահմանների փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեի միջոցով, բայց վարչապետի աթոռին «սոսնձված» մարդը դիլիմ-դիլիմ Հայաստանի հողերը նվիրում է թշնամուն: Արդեն պարզ է, որ մեր երկրում իրավապահ համակարգ չկա, էլ չեմ խոսում ՀՀ նախագահ աշխատող, էլիտար տուրիստ Արմեն Սարգսյանի մասին, ով ըստ ՀՀ Սահմանադրության պետք է հետևի Սահմանադրության պահպանմանը: Հիմա Հրանտ Բագրատյանը կոնկրետ փաստաթղթեր է հրապարակել, պետք է պարզաբանում լինի՞, թե ոչ, ու առհասարակ մենք պետություն ունե՞նք, թե ոչ:

Մյուս կողմից՝ կարո՞ղ է երկրի ղեկավարն այսքան չհարգել իր հայրենիքը, ժողովրդին, ինքն իրեն, իր զբաղեցրած պաշտոնը։ Նիկոլ Փաշինյանը շատ հարցերում կարող էր ստել ու մանիպուլացնել, բայց ոչ երբեք Արցախի հարցում։ Դա մեր երկրի համար արժեցավ Արցախի մեծ մասի կորուստ, հազարավոր զոհեր, վիրավորներ ու գերիներ։ Նիկոլի կրկնակի ողբերգությունն այն է, որ նա կանգ առնել չի կարողանում, շարունակում է նույն կերպ։

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular