ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը, որը վերջին 20 տարիներին խոսել է թալանից և կոռուպցիայից, համարյա երեք տարի ունենալով բաձարձակ իշխանություն, չի կարողացել այդ թալանի և կոռուպցիայի գոնե մեկ հաստատված փաստ բերել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
80-ականների սկզբում Խորհրդային Միությունում սկսեց տպվել «Аргументы и факты» շաբաթաթերթը, որը շատ արագ մեծ վարկանիշ ձեռք բերեց և անգամ գրանցվեց Գինեսի գրքում, որպես աշխարհում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթ (եթե չեմ շփոթվում այդ թիվը 30 միլիոն էր): Կարծում եմ հաջողության գրավականը թերթի անվանման և կոնտենտի 100%-ոց համապատախանությունն էր: Ռուսներն ասում են.«Факты-вещь упрямая»: Դժվար է չհամաձայնել այս մտքի հետ: Այդ, իսկ պատճառով որոշել եմ խոսել միայն փաստերով և փաստարկներով: Առաջարկում եմ նույնը անեն, թե՛ իմ կողմնակիցները, թե՛ օպոնենտները: Այսուհետ միայն փաստեր և փաստարկներ: Եվ այսպես սկսում եմ իմ սեփական «Ինչո՞ւ պետք է հեռանա նիկոլ փաշինյանը: Аргументы и факты» շարքը:
 
Փաստ առաջին
 
նիկոլ փաշինյանը, որը վերջին 20 տարիներին խոսել է թալանից և կոռուպցիայից, համարյա երեք տարի ունենալով բաձարձակ իշխանություն, չի կարողացել այդ թալանի և կոռուպցիայի գոնե մեկ հաստատված փաստ բերել:
Սա ընդամենը երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ չի կարողանում, կա՛մ չի ուզում: Երկու դեպքում էլ պետք է հեռանա:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular