ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանությունը ավելի է սրում ներքաղաքական իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ իշխանությունը չի գնում արտահերթ ընտրությունների, քանի որ  այդ առաջարկը դրական արձագանք չի ստացել ընդդիմության կողմից և չկա նման ընտրությունների համար հանրային պահանջ։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հետ։

- Պարոն Աբովյան, «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ իշխանությունը չի գնում արտահերթ ընտրությունների, քանի որ  այդ առաջարկը դրական արձագանք չի ստացել ընդդիմության կողմից, և չկա նման ընտրությունների համար հանրային պահանջ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

— Զավեշտալի հայտարարություն է, որովհետև ակնհայտ մանիպուլյացիա է տեղի ունենում։ Մի հարց  ունեմ իրենց՝ իրենք ո՞նց են չափել և ո՞ր հանրության մասին են խոսում։ Ճիշտն ասած` շատ զավեշտալի է լսել, երբ որ իսպառ երկիրը տապալած և կապիտուլյացիա ստորագրած քաղաքական ուժը փորձում է հանրային ինչ-որ սահմանադրությունների մասին խոսել։ Զավեշտալի է, երբ որ մի քաղաքական ուժ, որը իսպառ տապալել է ամեն ինչ և որ խայտառակ կապիտուլյացիան է ստորագրել, շարունակում է իր կործանարար գործունեությունը խոսում է ինչ-որ հանրային տրամադրությունների մասին առ այն, որ հանրային տրամադրությունները  չեն պահանջում իրենց հեռանալը։ Ես երկրագնդի վրա գիտեմ միայն մի հանրություն, որին լիովին ձեռնտու է այս ստեղծված իրավիճակը, դա ադրբեջանական հանրությունն է։ Ոչ մի դեպքում զուգահեռներ չեմ ուզում անցկացնել, բայց դրա հետ մեկտեղ կոչ եմ անում վերադառնալ իրականություն, դուրս գալ այդ հորինված գաղափարից  և հասկանալ մի բան, որ իրենց հեռանալուց բացի  այլընտրանք չկա։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա այստեղ էլ հիշեցնեմ իրենց, որ արտահերթ ընտրությունների  ձևաչափը, որը իրենք օրակարգ էին ասում իրենք իրենցով բերեցին, իրենք իրենցով  մերժեցին։ Մենք ասում ենք, որ, այո, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա  և տրամաբանական է, որ իր հեռանալուց հետո լինելու են արտահերթ ընտրություններ։  Դա ակնհայտ է, պարզ է, հասկանալի է։

- Իշխանությունն արտահերթ ընտրությունների չգնալով ի՞նչ հարց է լուծում:

— Ինքը ոչ մի հարց էլ չի լուծում, ասեմ ավելին, ինքը ավելի է սրում ներքաղաքական իրավիճակը։ Ակնհայտ է, որ իրենց համար կարևորագույն խնդիր է այդ աթոռներից կարչած մնալը և, փաստացի, քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չի գործում, որովհետև  իրենք ասում են, որ իբր վերցնում են պատասխանատվություն, բայց արի ու տես, որ հետևանքների համար ոչ մի ձև չեն ուզում պատասխանատու լինել։ Այստեղ խնդիրը  այն է, որ ոչ միայն իրենք, արդեն իսկ կատաստրոֆիկ սխալների, կատաստրոֆիկ քայլերի և կատաստրոֆիկ  գործունեության հետևանքներն են այսօր Հայաստանը և Արցախը պայթեցրել մեջ տեղից,  այլ նաև իրենց հետագա գործունեությունը ակնհայտ ցույց է տալիս, որ այս մարդիկ չեն տիրապետում ո'չ իրավիճակին, ո'չ կարողանում են նորմալ վերլուծություններ անել, ո'չ մի բան ընդհանրապես։ Եվ, այո, պետք է հեռանան։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular