ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտահերթ ընտրությունների գնալը դառնում է ինքնանպատակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտահերթ  ընտրություններ չկազմակերպելու պատճառների մասին 1or.am կայքը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ։ 

—Պարոն Պապոյան, «Իմ քայլը» հանդիպել է վարչապետի հետ  և հանդիպման արդյունքներով հայտարարություն տարածվեց, որում նշվում էր, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա: Ի՞նչ հանդիպում էր, ի՞նչ քննարկվեց և ինչո՞ւ այդպես որոշվեց:

— Դա հերթական հանդիպում էր, որը ըստ էության միայն այդ հարցին չէր նվիրված և դա եղել է բազմաթիվ հարցերից միայն մեկը։ Հանդիպման ընթացքում տարբեր հարցեր ենք քննարկել, օրինակ էթիկայի հանձնաժողով ստեղծել թե չստեղծել, տարբեր օրենսդրական նախաձեռնություններ ենք քննարկել և այդ հանդիպման վերջում նաև այդ հարցն է քննարկվել։ Իսկ թե ինչու ենք այդ որոշմանը եկել, ապա իմ գնահատմամբ քաղաքական դաշտում կարծես թե արտահերթ ընտրություններ էր ուզում միայն «Իմ քայլը» և մի քանի արտախորհրդարանական ուժեր, ոչ 17+ ը։ Ստացվում էր, որ խորհրդարանական երեք ուժերից միայն մեկն է ուզում, իսկ արտախորհրդարանական ուժերից միայն մի մասն է ուզում։ Այդ պարագայում արտախորհրդարանական ընտրությունների գնալը դառնում է ինքնանպատակ, անիմաստ, ընդհամենը «Իմ քայլի» վերընտրվելու հնարավորություն և այլն և դրա համար մենք չնդունեցինք։ Մենք համարեցինք, որ այս պարագայում արտահերթ ընտրություններ պետք չեն։

—Պարոն Պապոյան, բայց ընդդիմությունից «Լուսավոր Հայաստանը» կարծես թե դեմ չէր արտահերթ ընտրություններին: Նրանք նույնիսկ պատրաստ էին, ընտրական հանձնաժողովներում անդամագրումներ իրականացնել:

— Ես չգիտեմ ինչ էր պատրաստվում անել «Լուսավոր Հայաստանը», բայց գիտեմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահը հայտարարել է, որ եթե վարչապետը հրաժարական տա, ապա այդ պարագայում իրենք առաջադրելու են թեկնածություն, որ Էդմոն Մարուքյանը դառնա Հայաստանի վարչապետ։ Հիմա պարզ է, որ ինքը չէր ընտրվի, բայց ակնհայտ է, որ նման հայտարարություն անող քաղաքական ուժը առաջին հերթին ոչ թե պատրաստվում է արտահերթ ընտրությունների կամ ընդհանրապես ընտրությունների, այլ պատրաստվում է խորհրդարանում ընտրել վարչապետ։ Ըստ էության այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ընթացքում արձագանքի ժամանակ դա անուղակի կերպով հաստատեց նաև պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

—Ձեր խմբակցության արտահերթ ընտրություններին չգնալու որոշումը նաև նշանակում է այն, որ դուք կարծում եք, որ ունեք նախկին 70-տոկոսանոց աջակցությունը: Կարծո՞ւմ եք թե այսօր էլ ունեք հանրային նման բարձր աջակցություն:

— Ես անկեղծ կլինեմ, հանդիպել եմ Երևան քաղաքի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, և Արագածոտնի մարզի բնակիչների հետ և այդ բազմամարդ հանդիպումներում, որոնք եղել են տարբեր գյուղերում, մեծ մասը ասում էին, որ պետք չէ գնանք արտահերթ ընտրությունների և վարչապետին փոխանցեմ, որ ոչ մի դեպքում հրաժարական չտա, վարչապետին ասեք, որ հանկարծ մեզ մենակ չթողնի, վարչապետին ասեք, որ արտահերթ ընտրություններ պետք չի, մենք իրեն ընտրել ենք, թող գնա և հինգ տարի աշխատի և իր առջև դրված խնդիրները լուծի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular