ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Հունաստանի վարչապետին կոչ է արել «չափը ճանաչել»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի Ազգային ժողովի իր կուսակցության խմբի նիստում կոչ է արել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին «ճանաչել իր չափը»՝ հայտնում է Reuters-ը:

«Եթե դուք իսկապես խաղաղություն եք փնտրում, չպետք է ինձ մարտահրավեր նետեք, իմացեք ձեր չափը: Եթե դա չգիտեք, նշանակում է, որ դուք ոտքով հրել եք սեղանն ու փախել եք: Եթե այդպես շարունակեք, մենք այլևս ձեզ հետ սեղանի շուրջ չենք նստի: Դուք սխալվում եք, եթե վստահում եք ձեր ընկերներին ու նրանց աջակցությանը: Թուրքիային հետաքրքիր չէ ձեզ ցույց տրվող աջակցությունը: Հիշեք, որ մենք ամուր ենք ու կանգուն», - ասել է Էրդողանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular