ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գևորգ Դանիելյանը նոր պաշտոն ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ընկերներիս իրազեկեմ, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով այսօրվանից՝ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսորի կարգավիճակի պահպանմամբ, համաձայնվել եմ հասարակական հիմունքներով ստանձնել նույն ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչի պաշտոնավարումը՝ մինչև մրցութային ընտրության անցկացումը։

Այս չափազանց բարդ ու հակասական իրավաքաղաքական մթնոլորտում, գործընկերներիս աջակցությամբ, վստահաբար ջանք ու եռանդ չեմ խնայելու, որպեսզի առաջնահերթ դիտարկվեն ինչպես ուսանողների կրթության, այնպես էլ իրավիճակի թելադրանքով խիստ հրատապություն ձեռք բերած հիմնահարցերի հետազոտության խնդիրները, Աստված օգնական»:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular