Պատգամավոր աշխատելը հետզհետե անիմաստ է դառնում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Արարատ Միրզոյանը երեկ կարգադրություն է ստորագրել, որով առաջին եռամսյակի համար հատկացված դրամական միջոցները, այսինքն՝ պարգեւավճարները, բաշխվելու են «միայն» աշխատակազմի աշխատողներին՝ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Միրզոյանի աշխատակազմից տեղեկացանք, որ այս պահին պատգամավորների վերաբերյալ նման որոշում չկա։ Որքան կձգվի այս վիճակը, պատգամավորները որքան կարող են առանց պարգեւավճարի ապրել, եւ արդյոք բունտ չի՞ հասունանում ԱԺ ղեկավարության դեմ, կերեւա ժամանակի ընթացքում։
Հիշեցնենք, որ պատերազմից հետո պատգամավորները զրկվել են իրենց պարգեւավճարներից, եւ, ըստ որոշ տեղեկությունների, ոմանք այդ փաստը շատ ծանր են տանում։ Ավելի վաղ էլ զրկվել էին աշխարհով մեկ գործողումների մեկնելու հնարավորությունից։ Այնպես որ, պատգամավոր աշխատելը ոմանց համար հետզհետե անիմաստ է դառնում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում