ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ռուսական համալսարանը միայն «լավ բուհ» չէ. Արմեն Դարբինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Իմքայլական պատգամավոր, մեր համալսարանի շրջանավարտ Սուրեն Գրիգորյանի հարցի հասցեատերը ամենևին ԿԳՍՄ նախարար Դումանյանը չէր: Որին, ի դեպ, ես լավ եմ վերաբերվում: Հաստատում եմ նրա բառերն առ այն, որ անգամ հեռախոսային խոսակցություն չենք ունեցել միմյանց միջև: Սակայն հաստատում եմ նաև, որ ԿԳՍՄ փոխնախարար Մարտիրոսյանը, վարչության պետ Սուքիասյանը, ԿԳՍՄ այլ պաշտոնատար անձիք վերջին ամիսների ընթացքում իմ և համալսարանի այլ աշխատակիցների միջոցով բազմաթիվ անգամներ հետաքրքրվել են համալսարանում ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի մասին, այդ թվում Մարտիրոսյանի կողմից հղում է արվել վարչապետի աշխատակազմի ուղիղ հանձնարարականին:
 
Այս ամենը, իհարկե, կարելի էր վերագրել ուղղակի ծառայողական հետաքրքրությանը, եթե ս.թ. հունվարի 29-ին ինձ չայցելեր համալսարանին կցված ԱԱԾ աշխատակիցը և չփոխանցեր իրեն իջեցված հանձնարարականը՝ տեղեկացնել ինձ ռեկտորի հրաժարականի պահանջի մասին (պետք է նկատեմ, որ այդ աշխատակիցը բավականաչափ շփոթված էր այդ պահանջի անհեթեթությունից):
 
Իհարկե, ԱԱԾ տնօրեն Աբազյանը, որը առ այսօր չի դրսևորել սպայական իր կոչմանը վայել գործելաոճ, իր ՛՛պատրոնին՛՛ ընդօրինակելով կարող է նույնպես ցուցաբերել անմեղսունակության հատկանիշներ և հրաժարվել այդ պահանջի գոյության փաստից, իսկ այդ դեպքում ինձ չի մնա անելու որևէ այլ բան, քան պահանջել իմ և Փաշինյանի միաժամանակյա փսիխո-թեսթավորումը՝ արդյունքների պարտադիր հրապարակմամբ:
Մի ուղղում կատարեմ նախարարի պատասխանում. Հայ-Ռուսական համալսարանը միայն ՛՛լավ բուհ՛՛ չէ. այն միջազգային ամենահեղինակավոր ռեյթինգային գործակալության կողմից ճանաչվել է որպես Հայաստանյան ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ և զգալիորեն շրջանցել է նախարարի բնօրրան հանդիսացող ԵՊՀ-ն: Այս փաստի վերաբերյալ ես արտահայտել եմ հրապարակայնորեն իմ զղջումը, բայց պիտի փաստել նաև, որ ԵՊՀ այսօրվա անփառունակ վիճակը ուղղակի արդյունք է վարչակազմի և իր պարագլուխ Փաշինյանի ապիկար և վնասակար կառավարման:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular