ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովը հավանություն տվեց օրենքներում կատարված մի շարք փոփոխությունների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 11-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում կատարված մի շարք օրենսդրական փոփոխությունների:

Դրանց թվում են՝

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 107, միաձայն),

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 89, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 3),

Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 93, միաձայն):

Դրանից բացի, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրինագծերի:

Դրանց թվում են՝

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 85, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 4),

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից օրենքներում օրինագծերի փաթեթը (կողմ՝ 77, դեմ՝ 35, ձեռնպահ՝ 1),

«Պետական հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 78, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 12):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular