ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վաճառում է բանող ձի»․ Ռուսաստանը ներխուժում է անօդաչուների վաճառքի շուկա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
baltnews.lt-ը գրում է, որ ամերիկյան Forbes հրատարակությունը գրել է ռազմական անօդաչուների շուկայում Ռուսաստանի առավելությունների մասին:
Ռուսաստանի նորամուտը տեղի է ունեցել Մյանմայի հետ գործարքից հետո, որը փաստում է, որ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջազգային շուկայում առկա է օտարերկրյա գնորդների աճող հետաքրքրության, գրել է Forbes-ը:
 
«Մոսկվան պաշտոնապես մուտք է գործել արտահանման շուկա, որտեղ շատ են մատակարարները և կատաղի մրցակցություն է: Երբ Բիրման (գաղութատիրության դարաշրջանում Մյանմայի անունը) ստանա այդ ԱԹՍ-ները, կարելի է ակնկալել, որ այլ երկրներ ևս հետևեն նրա օրինակին», - ասել է Ռուսաստանի ռազմական արդյունաբերության փորձագետ, Ռազմածովային վերլուծության կենտրոնի և Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի խորհրդական Սեմյուել Բենդեթը:
 
 
Ըստ նրա՝ «Ռուսաստանը վաճառում է իր մարտական փորձության ենթարկված «բանող ձի»-ն»:
 
Նշենք, որ Ռուսաստանը և Մյանմանը պայմանավորվել են Օռլան-10Ե անօդաչու թռչող սարքերի մատակարարման շուրջ: Փաստաթուղթը ստորագրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մյանմա իր պաշտոնական այցի ընթացքում:
 
«Օռլան-10-ը ծառայության մեջ է 2010 թվականից: Այն դժվար թե կարելի է անվանել տեխնիկական նորույթ, բայց այն իրեն լավ է դրսևորել մարտական գործողություններում և համարվում է հուսալի ԱԹՍ», - ասել է ամերիկացի փորձագետը:
 
Նշվում է, որ ռուսական ԱԹՍ-ն լայնորեն օգտագործվել է հետախուզության համար Սիրիայում, Հայաստանում, Ուկրաինայում և այլ վայրերում, և այն հնարավորություն է տալիս հայտնաբերել թիրախներ և դրանց վրա ուղղորդել հրթիռային համակարգերի հարվածները: Սեմյուել Բենդեթն ընդգծել է, որ այն այնպիսի ԱԹՍ-ներից մեկն է, որը օգտագործվում է հրետանային համազարկերը ուղղորդելու համար: Բացի այդ, Օռլան-10Ե- ն ունի բավականին ցածր գին:
 
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին «Ռոստեկ» պետական կորպորացիայի սպառազինությունների համալիրի տնօրեն Բեկխան Օզդոևը ասել է, որ «Կալաշնիկով» կոնցեռնի դուստր ձեռնարկություն Zala Aero Group-ն աշխատում է նոր ԱԹՍ-ների ստեղծման վրա, ներառյալ կամիկաձե ԱԹՍ-ների: Հակաօդային պաշտպանության ուժերի թանգարանի տնօրեն, ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի խոսքով Ռուսաստանի հիմնական խնդիրն է ԱԹՍ-ների արտադրությունը հասցնել այնպիսի քանակի, որ հնարավոր լինի ապահովել անվտանգությունը մարտի դաշտում:
 
«Կամիկազե ԱԹՍ-ները տանկերը, զրահատեխնիկան, բազմակի արձակման հրթիռային համակարգերը, ինքնագնաց հրետանային կայանքները և այլն խոցելու հիմնական միջոցներից են», - ասել է Կնուտովը: Փորձագետի կարծիքով, նման սարքն ինքնին փոքր է՝ մոտ մեկուկես մետր, և գործարկվում է կամ ձեռքից, կամ հատուկ պարսատիկից, որը նման է արբալետի:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular