ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ջեռոցում էփող հավի հռհռոցը զսպեք»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Վերջին օրերին բուռն քննարկվում է ֆեյքերի, կեղծ տեղեկատվության, անանուն աղբյուրների թեման։ Քննարկվում է ոչ ավել ոչ պակաս Ազգային Ժողովում։ Քննարկման է ներկայացրել ոչ ավել ոչ պակաս իշխող ուժը։ Իշխող ուժից օրենսդրական նախագիծը ներկայացնում է ոչ ավել ոչ պակաս ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Պատկերացնում եք, չէ՞, թե ինչպես է ջեռոցում հռհռում տապակա լինող հավը, երբ լսում է, որ Իմ քայլը պայքար է սկսել ֆեյքային ֆաբրիկաների դեմ։

Նախ սկսենք նրանից, որ իշխող ուժը հիմա նույնիսկ չպիտի մտածեր նման նախագծեր ԱԺ բերելու մասին։ Անհարմար է նույնիսկ գերիների հարցը, տնտեսական խայտառակ վիճակի, սահմանների անվտանգության հարցերին զուգահեռ ժամանակ ծախսել ֆեյքերի դեմ պայքարի մասին օրենք գրելու, քննարկելու և ընդունելու համար։ Իհարկե, եթե Նիկոլի խոստացած Սինգապուրն արդեն ունենայինք, կարելի էր նաև նման հարցերի մասին մտածել։ Բայց մենք ունենք հուսալքված հասարակություն, բզկտված սահմաններ, խորը դեպրեսիայի մեջ ընկած տնտեսություն, մի խոսքով ամենևին Չսինգապուր։

Լավ, քարը գլուխը, բերել են, բայց որ դա Իմ քայլն է բերել, մի տեսակ չեմ ընկալում։ Օրինակ, եթե Լուսավոր Հայաստանը կամ ԲՀԿ-ն ֆեյքերի դեմ պայքարող օրենք բերերին, կհասկանայինք, բայց Իմ քա՞յլը։

Տղաներ և աղջիկներ, բացարձակ խնդալու չի։ Ախր ամենամեծ ֆեյքային ֆաբրիկաները ձեր ենթակայության տակ են գործում։ Ձեր ֆեյքեը չեն խնայում ոչ մեկի՝ զոհվածի մայր լինի, անվանի հայ լինի, կին, թե երեխա լինի։ Նրանք հայհոյում են, զազրախոսում են, անիծում են։ Կողքից նայե՞լ եք։ Տհաճ տեսարան է։ Ու չեմ պատկերացնում՝ լավ, ենթադրենք իմիտացիան ստացվեց՝ ի՞նչ է, փակելո՞ւ եք ֆեյքաբուծարանները։ Չեմ հավատում։ Դուք որ հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ էիք բեմադրում, ուրեմն ամեն ինչի ընդունակ եք։

Ի դեպ, ներողություն խնդրե՞լ եք դրա համար։ Եվ վերջապես՝ գրեթե զավեշտ է, երբ ֆեյքերի դեմ պայքարի առաջամարտիկն է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Ի դեպ, հենց նրան են մեղադրում ֆեյքաբուծարանների աշխատանքը կուռացիա անելու մեջ։ Եթե դա ճիշտ է, ապա դա նույնն է, ինչ գառներին տանես տաս գայլերին ի պահ ու հանգիստ քնես։ Իսկ եթե մի փոքր լուրջ, ապա զավեշտ է այսօր այս թեմաների վրա նույնիսկ ժամանակ ծախսելը։ Ափսոս, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ իր թիմի տասնյակ կարկառուն ներկայացուցիչներ այդպես էլ գլխավորը երկրորդականից չտարբերեցին, չկասկացան, թե ինչ է պետությունը, պետական կառավարում, չհասկացան, որ իրենք ի վերջո, ֆեյք քշող չեն։ Ափսոս մեր երկիրը, ափսոս մեր ժողովուրդը, որ ունի նման կառավարիչներ, ովքեր տարրական պատկերացում չունեն, թե ինչպես պետք է երկիր ղեկավարեն։

Կարեն Դանիելյան

 www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular