ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալ չի նախատեսում. РИА Новости

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալ չի նախատեսում, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Իսկ Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի պաշտոնում փետրվարի 19-ին առաջին անգամ ելույթ կունենա Մյունխենի անվտանգության համաժողովում, որն այս տարի, համավարակով պայմանավորված, հեռավար է անցկացվելու:

«Նախագահ Բայդենը խոսելու է տրանսատլանտյան հարաբերությունների կարևորության մասին, շեշտելու է գլոբալ մարտահրավերներին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից համատեղ ջանքերով դիմագրավելու անհրաժեշտության մասին»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular