Հ2-ի սեփականատիրոջ վիճակը ծանր է․ նրան տեղափոխել են Գերմանիա
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸhraparak.am-ը գրում է.
Քիչ առաջ տեղեկացանք, որ հայտնի գործարար, «Հ2» հեռուստաընկերության գլխավոր սեփականատեր Սամվել Մայրապետյանին մի քանի ժամից տեղափոխում են Գերմանիա՝ բուժումն այնտեղ շարունակելու նպատակով: Նրա մոտ հայտնաբերվել է պանկրեատիտ՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքում:
Գործարարը մոտ մեկ շաբաթ է՝ գտնվում է Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկայում: Առողջական վիճակը օրեր շարունակ գնահատվել է ծանր, անգամ սրտի կանգ է արձանագրվել: Երեկ նրա առողջական վիճակում տեղաշարժ է արձանագրվել, ինչն էլ թույլ է տվել կայացնել տեղափոխման որոշումը: ԵՊԲՀ-ի խոսնակ Տաթեւիկ Գրիգորյանը հրաժարվել էր նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ հաղորդել: