ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համագյուղացու վրա կրակելու մեջ մեղադրվողը դատարանում շշով հարվածել է դատախազին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Լոռու մարզում համագյուղացու վրա կրակելու մեջ մեղադրվող Կամո Խառատյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է դատական նիստի ժամանակ դատախազին շշով հարվածելու եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալու մեջ։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կամո Խառատյանը հոկտեմբերի 5-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հեղուկով լցված շշով շեշտակի հարվածել է մեղադրողի որովայնին եւ տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Կամո Խառատյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով։

Նշենք, որ Կամո Խառատյանը, ըստ նախաքննական մարմնի, այս տարվա փետրվարի 1-ին, ժամը 19:30-ի սահմաններում, խնջույքի մասնակցելուց հետո, գնացել է տուն, վերցրել իր որսորդական հրացանը, հետո հանդիպել է նույն խնջույքին մասնակցած համագյուղացի Ա.Խաչատրյանին եւ մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հիշյալ հրացանից կրակել է՝ Ա.Խաչատրյանի առողջությանը պատճառելով ծանր վնաս, այնուհետեւ դիմել է փախուստի։

Այդ գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular