ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական նախարարների համար արտոնյալ ՀԿ-ներ կան. որոնք են դրանք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔՊ-ական նախարարները վերջին շրջանում ակտիվորեն հանդիպում են քաղհասարակության ներկայացուցիչների հետ և վերջիններիս հետ քննարկում իրենց ոլորտներում ընթացող բարեփոխումները: Ուշագրավ է, սակայն, այդ ՀԿ-ների ցանկը, քանի որ պարզ է դառնում՝ հայ նախարարների սրտի ՀԿ-ները ունեն մեկ ընդհանրություն` նրանք բոլորն էլ սորոսական են:

Դիցուք՝ այսօր արդարդատության նախարարը հանդիպել է մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է «Էկոլուր» և «Աժդահակ» ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: «Էկոլուրն» այն ՀԿ-ն է  որը ստորագրել էր Սորոսի հիմնադրամին աջակցող հայտարարության տակ և բացի այդ, ինքն էլ պարբերաբար գրանտներ է ստանում տվյալ հիմնադրամից:

2019-ին  «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի Մարտունի Ինֆոտան սրահում տեղի ունեցավ այն ժամանակ դեռ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը մարզային հասարակական կազմակերպությունների, ՏԻՄ-երի, ՀՈԱԿ-ների, ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների, բնակիչների հետ։ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն նույնպես Սորոսի հիմնադրամից սնվող ՀԿ է:

Ստացվում է, որ մեր նախարարները փորձում են դիստանցիա պահել հանրության ականջին ծանոթ մի շարք հայտնի սորոսական ՀԿ-ներից և ստեղծել տպավորություն, որ  քննարկումներում ներգրավված են քաղհասարակության լան սեգմենտները, սակայն իրականում ոլորտային բարեփոխումների քննարկումների մեջ ներգրավված են համեմատաբար նորելուկ ՀԿ-ներ, որոնց ֆինանսավորման աղբյուրները և նպատակները արդեն իսկ գործողներից ոչնչով չեն տարբերվում...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular