ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսի բռնկումից ամիսներ առաջ Ուհանի վիրուսաբանական լաբորատորիան կենդանի չղջիկներին վանդակներում պահելու և փորձեր իրականացնելու համար արտոնագիր է ստացել․ Mirror

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորոնավիրուսի համավարակի բռնկումից ընդամենը մի քանի ամիս առաջ Ուհանի վիրուսաբանական լաբորատորիան կենդանի չղջիկներին վանդակներում պահելու և փորձեր իրականացնելու համար արտոնագիր է ստացել, հաղորդում Mirror-ը։

Պարբերականը հաղորդում է, որ Ուհանի վիրուսաբանական լաբորատորիան 2018-ի հունիսին «արհեստական պայմաններում չղջիկների առողջ աճի և վերարտադրության վերաբերյալ փորձարկումներ իրականացնելու համար» արտոնագիր ստանալու հայտ է ներկայացրել։

Արտոնագրի հայտում, ինչպես հաղորդվում է, քննարկվում է չղջիկներից SARS-CoV-ի մարդկանց և այլ կենդանիներին փոխանցումը։

«Չղջիկները, որոնք բնական կամ արհեստական ճանապարհով վարակվել են վիրուսով, ակնհայտ կլինիկական ախտանիշներ չունեն, և վիրուսի փոխանցման մեխանիզմն անհայտ է»,- ասված է հայտում։

Հաղորդվում է, որ արտոնագիրը տրվել է 2019 թվականի հունվարին՝ կորոնավիրուսի բռնկումից մի քանի ամիս առաջ։

Ուհանի լաբորատորիան վերջին ամիսներին գտնվում է միջազգային կառույցների վերահսկողության ներքո, քանի որ պարբերաբար փորձարկումներ է իրականացրել չղջիկների վրա և գտնվում է Covid-ի բռնկման էպիկենտրոնից ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular