ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում կստեղծեն Ղարաբաղի պատերազմում ձեռք բերած ռազմավար ռազմական տեխնիկայի ցուցադրման զբոսայգի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
discover24.ru-ն գրում է, որ շուտով Բաքվում կհայտնվի զբոսայգի, որտեղ կցուցադրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ 45-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանից առգրավված ռազմական տեխնիկան: Այդ մասին հաղորդել է «Trend» գործակալությունը: Լրագրողները նշում են, որ հաղթանակի պատվին Ադրբեջանի կազմակերպած շքերթին արդեն իսկ ցուցադրվել է այդ ռազմավար տեխնիկայի մի մասը:
 
Այս պահին հայկական սարքավորումների մի քանի միավոր արդեն իսկ տեղակայվել է Ադրբեջանի մայրաքաղաքի Խատինսկի շրջանի տարածքում, որը ընտրվել է կառուցվելիք զբոսայգու համար: Նշվել է նաև, որ առկա ցուցադրվող ռազմական տեխնիկան հիմնականում տանկեր ու հրետանային համակարգեր են:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular