ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը նշել է ԱՄՆ-ի գլխավոր մրցակցին համաշխարհային դաշտում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
politexpert.net-ը գրում է, որ չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նմանվում է Բարաք Օբամայի թիմին, բայց արդեն չի կարող երկիրը վերադարձնել իր նախկին վիճակին, քանի որ նրա մրցակիցների ուժն աճել է այլ պետությունների տեսքով:
Ըստ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի` անցած 20-30 տարիների ընթացքում ԱՄՆ–ում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել տնտեսության, ֆինանսական համակարգի, ժողովրդագրության, գաղափարախոսության և համաշխարհային դիրքի առումով, և այդ ամենը 2016 թվականին բերել է Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուն, որը միտք է ունեցել արմատապես փոխել Վաշինգտոնի ավանդական քաղաքականությունը, և առաջին հերթին արտաքին կուրսը: Դա չէր կարող բավարարել իշխող դասին, որը երկար տարիներ ղեկավարել է Միացյալ Նահանգները, և այդ պատճառով նրանք առաջադրել են իրենց թեկնածու Ջո Բայդենին, որը կարող է քաղաքականությունը վերադարձնել իր նախկին հունին: Իզուր չէ, որ դեմոկրատներն այժմ չեղարկում են Թրամփի որոշ որոշումներ. վերադառնում են Փարիզի կլիմայի համաձայնագիրին, ԱՀԿ-ին անդամակցությանը և այլն: Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց վերսկսվեն բանակցությունները Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ: PolitExpert-ի զրուցակցի կարծիքով, առաջիկա ամիսներին Բայդենի թիմի հիմնական խնդիրը կլինի «տանը ամեն ինչ կարգի բերել»-ը, զանգվածներին հանգստացնելը, պառակտումը և առճակատման հակումը դադարեցնելը:
 
«Բայդենը դարձել է նախագահ, բայց Թրամփն ունի ավելի քան 70 միլիոն երկրպագու: Թրամփը ԱՄՆ-ի միակ նախագահն է, որը չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Այդ դիրքորոշումը կիսում է ամերիկյան հասարակությանը: Ամերիկան այլևս Ամերիկա չէ: Բացի դա համաճարակ, ամբողջ համաշխարհային տնտեսության փլուզում, ԱՄՆ-ի պարտքի գերազանցում 20 տրիլիոն դոլարից՝ նման պայմաններում դժվար է վարել ավանդական քաղաքականություն: Բայդենի կառավարությունը առնվազն մեկ տարի կանցկացնի երկրում կարգուկանոն հաստատելու, թիմ ստեղծելու և կազմավորելու փորձերով: Ինչ քայլեր կձեռնարկի Թրամփը դեռ անհայտ է, բայց նա արդեն հայտարարել է երրորդ կուսակցություն ստեղծելու մասին», - նշել է փորձագետը:
 
Խոսելով այն մասին, թե որ երկիրը կդառնա Միացյալ Նահանգների հիմնական թիրախը Բայդենի օրոք, քաղաքագետը անվանել է Չինաստանը և Ռուսաստանը: Միաժամանակ նա այն կարծիքն է հայտնել, որ Չինաստանը առայժմ կլինի հիմնական մրցակիցը:
 
«Չինաստանը, որը միլիարդից ավելի բնակչություն ունի, թռչում է տիեզերք, ունի արբանյակներ, սուզանավեր և միջուկային զենք: Ավելին, Չինաստանի արտաքին քաղաքականությունն այնպիսին է, որ մրցակիցներին ո՛չ պատճառ է տալիս, և ո՛չ էլ հիմնավորում: Ընդհակառակը, Չինաստանը շահագրգռված է շարունակել գլոբալիզացիան, քանի որ նման պայմաններում իր համար շուկաներ է գտնում, ընդլայնվում է և ձեռք է բերում նոր տեխնոլոգիաներ: Չինաստանը շատ փող ունի՝ մոտ երկու տրիլիոն դոլար և ներդրումներ է կատարել Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և նույնիսկ ԱՄՆ-ում: Նա հստակ ասում է որ պետք է համագործակցի ամբողջ աշխարհի հետ և թույլ չի տա ոտնահարել իր շահերը », - իր դիրքորոշումն է բացատրել քաղաքագետը:
 
Ինչ վերաբերում է Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերություններին, Ալիզադեն հիշեցրել է, որ Ռուսաստանը աշխարհի յոթ խոշոր տերություններից մեկն է, և հնարավոր չէ դա հաշվի չառնել: Նա համոզված է, որ վաղ թե ուշ կողմերը կկարողանան փոխզիջումներ գտնել բոլոր հարցերի շուրջ, իսկ հակառակ դեպքում կլինեն գլոբալ ռիսկեր:
 
«Նախկինում Ռեյգանը ԽՍՀՄ-ը անվանել է «չարիքի կայսրություն», և վիճակը հասել է նրան, որ լուրջ մասնագետներն են սկսել խոսել միջուկային պատերազմի անխուսափելիության մասին, որը նշանակում է մարդկության ոչնչացում: Բարեբախտաբար, ընդհանուր հայտարար է գտնվել, ԽՍՀՄ իշխող դասը աստիճանաբար կազմալուծվել է, ռազմական լարվածությունը թուլացել: Այժմ կողմերը ուշադիր հետևում են հակառակորդի միջուկային ծրագրերի զարգացմանը: Նման փոխադարձ վտանգը նրանց ստիպում է հասնել փոխըմբռնման: Ռուսաստանը և ԱՄՆ-ը ստիպված կլինի համաձայնության գալ: Հավանաբար չի լինի խելագար, որը կկործանի կյանքը Երկրի վրա », - ասել է քաղաքագետը ...
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular