ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր, Կանադա՝ Կանադայի դրոշի օր, Աֆղանստան՝ Ազատագրման օր, Վանատու՝ Ջոն Ֆրումի օր, Ռուսաստան, Բելոռուս՝ Ինտերնացիոնալիստ-զինվորների օր, Սերբիա՝ Ազգի օր, Սինգապուր՝ Համընդհանուր պաշտպանության օր, ԱՄՆ՝ Սյուզեն Էնտոնիի հիշատակի օր, Ուկրաինա՝ Այլ պետություններում ռազմական գործողությունների մասնակիցների փառքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

590 - Պարսկաստանում թագադրվել է Հայաստանի Խոսրով 2-րդ արքան։

1885 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը։

1902 - ծնվել է գրող Հմայակ Սիրասը։

1909– ծնվել է կին գրականագետ Արֆո Պետրոսյանը:

1921 - հակախորհրդային փետրվարյան ապստամբության ժամանակ եռօրյա մարտերից հետո ազատագրվել է Վրաստանի և Հայաստանի միջև գտնվող «չեզոք գոտին», որը ենթարկվում էր խորհրդային Հայաստանի կառավարությանը։   

 1929 - ծնվել է նկարիչ Սպարտակ Սաֆյանը։

1940 - ծնվել է թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը։

1994 – Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ծանր մարտերից հետո ռազմաճակատի հյուսիսային տեղամասում, այդ թվում նաև Օմարում լեռնանցքում հաստատվել է հայերի լիակատար վերահսկողություն՝ այդ թվում Քարվաճառի ողջ շրջանում, իսկ այդ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է մոտ 4000 զինվոր։

2001 - սկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության դատաքննությունը:

2002 - հրատարակվել են 2001 թվականի հոկտեմբերի 10-19-ին Հայաստանում անց կացված մարդահամարի նախնական արդյունքները, որոնց համաձայն երկրի բնակիչների թիվը կազմել է մոտ երեք միլիոն մարդ:

2007 - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության երրորդ արտահերթ համագումարում հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը միայնակ է գնալու մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին և ունի «բոլոր հնարավորությունները հաղթելու»:

- Համաշխարհային բանկը 2 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանում թռչնագրիպի դեմ պայքարին:

2008 - հայաստանյան մամուլի շարքերը համալրվել են ևս մեկ քաղաքական օրաթերթով` «Հրապարակ»-ով, որի խմբագիրն է Արմինե Օհանյանը։

2010 - սպանության սպառնալիքի կասկածանքով բերման ենթարկվելուց 72 ժամ անց ոստիկանության էրեբունիի բաժնից ազատ է արձակվել «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանը։ 

2017 - Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշվել է, որ  ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը։

2019 - Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են միջպետական երկաթուղին` պահանջելով շահագործել Ալավերդու գործարանն ու Թեղուտի հանքավայրը։

2020 - Արայիկ Հարությունյանն առաջադրվել է որպես Արցախի նախագահի թեկնածու:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

438 — պաշտոնապես ընդունվել է Ֆեոդոսիայի օրենսգիրքը, որը Հռոմեական կայսրության առաջին պաշտոնական օրենքների հավաքածուն է։

1564 – ծնվել է իտալացի աստղագետ, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը։

1748 – ծնվել է անգլիացի նշանավոր սոցիոլոգ, իրավաբան Ջերեմի Բենթամը:

1763 — Լայցպիգից ոչ հեռու գտնվող սաքսոնական որսորդական դղյակ Գուբերսբուրգում կնքվել է խաղաղության պայմանագիր Պրուսիայի, Ավստրիայի և Սաքսոնիայի միջև, որով վերջ է դրվել Յոթամյա պատերազմին։

1781 – վախճանվել է գերմանացի պոետ, թատերգակ, արվեստի տեսաբան և գրաքննադատ-լուսավորիչ, գերմանական դասական գրականության հիմնադիրներից մեկը հանդիսացող Գոտհոլդ Լեսսինգը։

1786 — Ուիլյամ Գերշելը հայտնագործել է «Կատվի աչք» աստղային միգամացությունը Վիշապի համաստեղության մեջ, դա առաջին միգամածությունն է, որի մոտ հետազոտվել է սպեկտրը։

1794 – Ֆրանսիան ընդունել է իր պետական դրոշը:

1857 - վախճանվել է  ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան։

1897 — Ֆերդինանադ Բրաունը հրապարակել է օսցիոլոգրաֆի սխեման։

1909 - Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում թատրոնի շենքի հրդեհի զոհ են դարձել 250 մարդ։

1922 - Հաագայում կայացել է Միջազգային դատարանի առաջին նիստը։

1923 - Հունաստանը դարձել է Գրիգորյան օրացույցն ընդունած վերջին երկիրը Եվրոպայում։

1923 - ծնվել է քաղաքական ակտիվիստ, Անդրեյ Սախարովի կին Ելենա Բոները։

1932 – կայացել է երրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը Լեյք Փլեսիդում, ԱՄՆ։

1934 – ծնվել է շվեյցարացի գիտնական, ինֆորմատիկայի նշանավոր մասնագետ, Pascal, Modula և Oberon ծրագրավորման լեզուների հեղինակներից մեկը հանդիսցող Նիկլաուս Վիրտը:

1939 - վախճանվել է ռուս նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինը։

1961 – ԱՄՆ-ից Բելգիա թռչող Sabena ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել, զոհվել է 72 մարդ, որոնց մեջ են եղել նաև ԱՄՆ-ի ձևավոր չմշկասահքի հավաքականի անդամները:

1965 - հաստատվում է Կանադայի դրոշը։

1965 – վախճանվել է ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, դերասան Նաթ Քինգ Քոլը:

1976 – տեղի է ունեցել 12-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը Ինսբրուքում, Ավստրիա։

1988 - վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ռիչարդ Ֆեյնմանը։

1989 – ԽՍՀՄ-ը պաշտոնապես հայտարարել է, որ իր բոլոր զորքերը դուրս է բերել Աֆղանստանից։

1999 - Քենիայում ձերբակալվում է Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

2011– Լիբիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել:

2013 — Չելյաբինսի շրջակայքում ընկել է մետեորիտ, որը մթնոլորտում արգելակման պատճառով հիմնականում քայքայվել է։ Նախնական տվյալներով մետեորիտի քաշը մինչև մթնոլորտի շերտեր հասնելը կազմել է 10-ից 100 տոննա։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular