ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի սրտում Թուրքիայի գորշ գայլերը ուսումնական հաստատություն և քարոզչական կենտրոն են բացում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքական հանրային հեռուստաընկերության՝ «TRT1»ի հաղորդավարը եթերում հրապարակելով քարտեզ, ներկայացրել է, թե որ տարածքները պետք է դառնան Թուրքիայի մասը մինչև 2050 թվականը։ Այդ տարածքների մեջ ընդգրկված է եղել նաև Հայաստանը։ Այդ թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

- Պարոն Իսպիրյան, Շուշիում թուրքական դրոշներ են տեղադրվել և լուսանկարներ հրապարակվել: Թուրքիան իր այս քայլով ի՞նչ է  փորձում ցույց տալ և արդյո՞ք սա չի ապացուցում այն, որ Թուրքիան  պատերազմում ունեցել է իր անմիջական մասնակցությունն ու միջամտությունը:

— Բնականաբար Ադրբեջանում պարերազմի ամբողջ ընթացքում և դրանից հետո թուրքական ազդեցությունը խիստ մեծացել է, և Ռուսաստանին բավականին դժվարությամբ հաջողվեց այդ ազդեցությունը ինչ-որ չափով մինիմալի հասցնել՝ դա կապված էր Ռուսաստանի միջնորդությամբ, որով Ռուսաստանը կարողացավ Թուրքիայի ազդեցությունը հնարավորին չափ ուղղակի նվազեցնել։ Շուշիի հետ կապված, այո, Թուրքիան ամեն բան անում է, որ կարողանա Ադրբեջանում պատերազմից հետո էլ իր ազդեցությունը մեծացնել։ Գաղտնիք չէ, որ արդեն պաշտոնապես էլ հայտարարվեց՝ Թուրքիայի գորշ գայլերի քաղաքական թև հանդիսացող ազգայնական շարժում կուսակցության առաջնորդը դիմել է, թե՛ Էրդողանին՛ թե՛ Ալիևին Շուշիում ազգայնականների՝ այսինքն իրենց կուսակցության, դպրոց բացելու համար, որտեղ  կրթելու են ազգայնական ոգով, ազգայնական նիստ ու կացով ադրբեջանցիների։ Այսինքն Արցախի սրտում Թուրքիայի գորշ գայլերը ուսումնական հաստատություն և ինչ-որ քարոզչական կենտրոն են բացում։  

- Մեդվեդևը հայտարարում է, որ Թուրքիային որևէ կերպ չպետք է այս գործընթացից դուրս թողնել: Փաստացի, Ռուսաստանը ամեն կերպ ընդառաջում է Թուրքիայի  տարածաշրջանային գործընթացում ներգրավվածությանը: Ինչպե՞ս պետք է հակազդել այդ ամենին:

— Արցախյան հարցի կարգավորման բանակցությունները ընթանում են եռակողմ, այսինքն  Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան, իսկ ավելի ընդգրկուն, դրանք ուղղակի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ են քննարկվում։ Այսինքն երեք երկիր՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, իսկ Թուրքիան այդ ձևաչափերից որևէ մեկի մեջ չկա, պարզապես Ռուսաստանը հաշվի առավ Թուրքիայի նկրտումները Ադրբեջանում և այդ Թուրքիայի ազդեցությունը փոքրացնելու, սակայն ուղիղ առճակատման մեջ չմտնելու, Ադրբեջանում հակառուսական տրամադրություններ չառաջացնելու համար Թուրքիայի հետ գնաց ինչ-ինչ զիջումների։ Բայց ոչ թե ընդառաջում և հրավիրում է, այլ ստիպված ինչ-ինչ հարցերում փոխզիջման է գնում։

- Թուրքական հանրային հեռուստաընկերության՝ «TRT1»ի հաղորդավարը եթերում հրապարակելով քարտեզ, ներկայացրել  է, թե որ տարածքները պետք է դառնան Թուրքիայի մասը մինչև 2050 թվականը: Այդ քարտեզում ընդգրկված է ամբողջ Հայաստանը, Հունաստանը, մի շարք այլ երկրներ, ինչպես նաև հատված Ռուսաստանի տարածքից։ Ի՞նչ է նշանակում այդ քարտեզը։

— Քարտեզում ներառված երկրները ոչ թե մինչև 2050 թվականը պետք է ընդգրկվեն Թուրքիայի տարածքում, այլ Թուրքիան  պետք է իր ազդեցությունը ավելացնի և ունենա ազդեցություն։ Ոչ թե գրավի այլ իր ազդեցությունը տարածի այդ երկրների վրա։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հատվածին, ապա գաղտնիք չէ, որ Թուրքիան ԽՍՀՄ փլուզումից հետո ակտիվ աշխատանքներ է տարել Ռուսաստանի հարավային հատվածներում՝ Չեչնիայում, Կաբարդա-Բալկարիա, Օսեթիա մի խոսքով ամբողջ հարավային մասում իր ազդեցությունը ուժեղացնելու համար։ Նույնիսկ չեչենական պատերազմում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ բավականին սկանդալային փաստեր կային, սակայն Ռուսաստանին հաջողվեց դրանց դեմը առնել և կարողացավ ինչ-որ չափով  նվազեցնել և այդ վտանգը մինիմումի հասցնել։ Այսինքն քարտեզից ելնելով՝ իրենք հույս ունեն, որ կկարողանան վերականգնել իրենց մտադրությունները և կկարողանան իրենց ազդեցությունն ունենալ հարավային երկրամասերի նկատմամբ։ Խոսքը միայն ազդեցության մասին է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular