ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտահոգիչ իրականություն. ինչո՞ւ են հանրության գլխի տակ փափուկ բարձ դնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմից հետո Հայաստանի տնտեսական ոլորտի պատասխանատուները միաբերան փորձում են համոզել հանրությանը, որ տնտեսությունը թեթև անկումից հետո գտնվում է դինամիկ աճի մեջ: Թեթև անկումը, թերևս, աննախադեպ 7 տոկոսանոց անկումն է, որը լուրջ մարտահրավեր է հետպատերազմյան Հայաստանի համար: Չնայած իրավիճակի լրջությանը՝ ոլորտի պատասխանատուները շարունակում են հանրության գլխի տակ փափուկ բարձեր դնել:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, օրինակ, խոսում է միլիարդավոր ներդրումների մասին, որոնք ակնկալվում են մոտ ապագայում: Անգամ տնտեսությունից հեռու անձանց համար պարզ է, որ հետպատերազմյան երկրում ներդրողները դժվար թե հերթ կանգնեին՝ ինչպես պնդում է նախարարը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հուսադրում է, որ դրամին ոչինչ չի սպառնում` մոռանալով հայտնել, թե ինչ քայլերի են գնացել իշխանությունները դրամի արժեզրկումը կանգնեցնելու համար: Դե իսկ վարչապետ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, որ տնտեսության վերականգնման տեմպերը բավարար են:

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչպես փորձում են համոզել ոլորտի պատասխանատուները, ապա ինչո՞ւ են, օրինակ, իշխանությունները վերջին օրերին ակտիվորեն խոսում Ամուլսարի հանքի վերագործարկման անհրաժեշտության մասին: Ինչո՞ւ են ավելացնում Հայաստանի արտաքին պարտքը՝ հասցնելով այն ռեկորդային մաքսիմումների: Ինչո՞ւ են եվրոբոնդեր թողարկում. գուցե այն պատճառով, որ բյուջեի ճեղքվածքնե՞րն է պետք փակել: Ինչո՞ւ են Հայաստան Համահայկական հիմնադրամի գումարները ներարկում շուկա՝ դրամի գահավիժումը կանգնեցնելու համար: Ինչո՞ւ են մանիպուլացնում բացված և փակված աշխատատեղերի թվերը: Ինչո՞ւ են բարձրացնում քաղաքացիների հարկային բեռը:

Ինչպես տեսնում ենք՝ եթե ամեն բան այդքան լավ լիներ, ամեն բան այսքան վատ չէր լինի և ոլորտի պատասխանատուների հրապարակային հայտարարությունների և իրական քայլերի միջև լուրջ հակասություններ կան: Վերջիններիս քայլերը ապացուցում են, որ տնտեսությունը գտնվում է կատաստրոֆիկ վատ վիճակում, իսկ իշխանությունները հիմնականում անհաջող փորձեր են անում գահավիժումը դանդաղացնելու նպատակով...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular