ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես իշխանությունը հանձնել էի Կարեն Կարապետյանին, ոչ թե՝ սրանց. Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույցի ժամանակ անդրադարձավ 2018-ին թվականին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին: Հարցին, թե ինչո՞ւ նա այդքան հեշտությամբ զիջեց երկրի ղեկավարի պաշտոնը Փաշինյանին, Սարգսյանն ասաց, «Նախ պետք է ասեմ, որ իմ կարծիքով ուղիղ կապ ունեն, այսինքն այն ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ: Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը: Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը: Ո՛չ, նախ ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին. հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն կարծիք կազմելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց (նկատի ունի Փաշինյանին և իր թիմին,- խմբ.)»,- ասաց Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular