ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանն` Ապրիլյան պատերազմի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տվյալներ կան, որ մենք բանավոր համաձայնել ենք 7 շրջանները հանձնել Ապրիլյան պատերազմը կանգնեցնելու գնով»,- «Արմնյուզ»-ի եթերում դիմելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ասել է հարցազրուցավար Դավիթ Սարգսյանը:

Դիտարկմանն ի պատասխան` նախագահն ասաց. «Ո՛չ, երբեք: Այդպիսի տեսակետն իրականության հետ որևէ առնչություն չունի: Իսկ էդ տվյալները, կներեք, որտեղի՞ց եք ստացել: Իրականության մեջ այդպիսի բան չի եղել: Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ում դիմել էր Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժեղ հակահարված և կրելով մեծ կորուստներ՝ ստիպված է եղել նստել բանակցային սեղանի շուրջ: Մեզնից ակնկալվում էր, որ ստորագրենք հրադադարի նոր համաձայնագիր, ինչին մենք բացարձակապես չհամաձայնեցինք: Գիտեք, եթե մենք էնտեղ այլ պայմանավորվածություններ ունենայինք, քանի որ հանդիպումը եղել է եռակողմ, ապա 3-րդ կողմը՝ ՌԴ-ն, այդ մասին կհայտարարեր որևէ օր գոնե այն պատճառով, որ ինքն իր վարկին վնաս չհասցնի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular