ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կազանյան փաստաթուղթը չէր ենթադրում տարածքային զիջում, այն ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս․ Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք արհեստականորեն չենք ձգել ստատուս քվոն: Այս մասին «Արմնյուզ»-ի եթերում հայտարարեց  ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը.

«Ես համաձայն չեմ նաև, որ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր տարածքային զիջում, այն ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս:

Դեն շպրտեք գլխից, թե ինչ ենք մենք տալու, մտածեք այն մասին, թե ինչ էինք ստանալու: Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ ու որի օրակարգը ոչնչով չի սահմանփակվում: Դա մեզ հնարվորություն էր տալիս գնալ խնդրի լուծման փոխզիջումների միջոցով»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով` ԼՂ-ն ունենալու էր անվտանգության 7 երաշխիք․ «Բացի դրանից մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որն, ինչպես Ադրբեջանի նախագահն, ինչպես համանախագահները որակում էին որպես այսօրվա իրողություն պլյուս:

Այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության 7 երաշխիք, որոնցից առաջինն այն էր, որ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, որ ԼՂ օրենսդիր ու գործադիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է ճանաչված միջազգային հանրության կողմից և այլն»:

Նա նշեց, որ այդ կերպ ԼՂ-ն անդամակցելու էր միջազգային կառույցներին․ «ԼՂ-ն իրավունք էր ստանում անդամակցել միջազգային կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման է: Պլյուսը դա էր:

Մինչև ԼՂ անկախության օրը՝ հանրաքվեի օրը, մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչինն ու Քարվաճառը: 5 շրջանի մասին էր խոսքը: Այնպես որ, այստեղ ցամաքային կապի կամ միջանցքի մասին խոսք չկար»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular