ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեր­թա­կան «մե­ղա­վոր­ներ» կնշա­նա­կեն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բազմաթիվ մտավորականներ, կրթական հաստատություններ, եկեղեցականներ և, ընդհանրապես, հանրության ինտելեկտուալ հատվածը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վերջինս հայտարարում է, որ նշվածները ժողովուրդ չեն: Սակայն, ինչպես երևում է, դրանով իշխանությունները չեն սահմանափակվելու:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ու հատկապես «մերձիշխանական» որոշակի շրջանակներ, որոնք այս շրջանում հետևողականորեն զբաղված են Նիկոլ Փաշինյանի «երեսը լվանալով», հանձնարարություն են ստացել «ուժգին հակահարված» տալ հրաժարական պահանջողներին և նրանց հերթական «մեղավորներ» նշանակել: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, «գույքագրելու» են մտավորականների, դասախոսների, եկեղեցականների, բնականաբար, նաև քաղաքական գործիչների հայտարարությունները պատերազմի ժամանակ, թե արդյոք նրանք պահանջել են պատերազմի դադարեցում, արդյոք խոսել են այդ մասին:

Մեր տեղեկություններով, եղել են հակառակվողներ, ովքեր նշել են, թե այդ ժամանակ ռազմական դրություն է եղել, մարդիկ պաշտոնական տեղեկությունից զատ այլ բան չէին կարող ասել, մյուս կողմից էլ՝ նշյալ շրջանակները չէին կարող ճիշտ տեղեկություն ունենալ, որ նման պահանջ դնեին:

Սակայն իշխանական «վերնախավն» անդրդվելի է եղել. ասել են, որ ինֆորմացիոն հարվածի առաջին ալիքը ավելի ուժգին ազդեցություն է ունենում, քան պարզաբանումները, ու մինչև հասցնեն «արդարանան», հանրության զգալի շերտի մոտ որոշակի վերաբերմունք կձևավորվի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular