ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ օդանավով է Հայաստան ժամանել Արմեն Սարգսյանը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ նախագահականը հաղորդագրություն տարածեց, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երեւան: «Բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաեւ Երեւանում»: Արմեն Սարգսյանը, բուժմանը զուգահեռ, անցել է նաեւ իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը, այսինքն՝ արդեն հաճախում է աշխատանքի եւ որոշ հրամանագրեր է ստորագրել։ Տարածված լուսանկարում նկատեցինք, որ նախագահը Հայաստան է ժամանել կապույտ գծանշումներով անծանոթ օդանավով, որի վրա որեւէ ավիաընկերության տարբերանշան չկա։ Օդանավը կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի «նախագահական» մուտքի մոտ, թիկունքում էլ երեւում է թիվ մեկ բորտը։

Մենք հետաքրքրվեցինք նախագահականից, թե ինչ օդանավով է Արմեն Սարգսյանը ժամանել Հայաստան, ինչին ի պատասխան՝ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանն ասաց․ «Հանրապետության նախագահի անցած տարեվերջին արտերկիր մեկնելու եւ օրեր առաջ բուժումից վերադառնալու ճամփորդական եւ մյուս բոլոր ծախսերը կատարվել են ոչ պետական՝ անձնական միջոցների հաշվին: Նախագահը Երեւան ժամանել է մասնավոր ինքնաթիռով, որքանով տեղյակ եմ՝ այն պատկանում է իր մտերիմ ընկերներից մեկին»: Ենթադրաբար, օդանավը բրիտանահայ մեծահարուստ Վաչե Մանուկյանին է պատկանում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular