Պատմության այս օրը (փետրվարի 16)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հյուսիսային Կորեա՝ Շողշողացող աստղի օր (Կիմ Չեն Իրի ծննդյան օր), Լիտվա՝ Պետականության վերականգնման օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1861 - Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդի մանիֆեստով կայսրությունում վերացրել է ճորտատիրությունը: Նկատի ունենալով, որ Երևանի, Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում ճորտատիրություն չի եղել ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է այդ նահանգների համար մշակեր մեկ ընդհանուր կանոնադրություն:
1916 - Առաջին աշխարհամարտում գեեներալ Յուդենիչի ղեկավարած ռուսական զորքերը գրավել են Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը։
1919 – Նյու Յորքում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»-ը։
1919 – ծնվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:
1921- խմբապետներ Մարտիրոսի, Սմբատի, Կարո Սասունու խմբերը շրջապատել են Երևանը, իսկ Հայաստանում մնացած դաշնակցության առաջնորդներն ստանձնել են խորհրդային իշխանության դեմ ապստամբության ընդհանուր ղեկավարությունը:
1953 – ծնվել է թուրք պատմագիր, սոցիոլոգ Թաներ Աքչամը, որը առաջին թուրք գիտնականներից մեկն է, որը ճանաչել և բացահայտորեն քննարկել է Հայոց Ցեղասպանությունը։
1959 – ծնվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանը:
1965 – ծնվել է հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։
1966 – ծնվել է ջութակահար Նարինե Դելլալյանը:
1976 - ԱՍԱԼԱ-ի գրոհայինների կողմից Բեյրութ քաղաքում սպանվել է թուրքական դեսպանատան առաջին քարտուղար Օկտար Սիրիտը:
2001 - Փարիզի Աստվածամոր տաճարում համերգ է տվել Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:
2006 – Եվրոխորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ դատապարտել է Ջուղայի խաչքարերի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում այլ պատմական հուշարձանների ոչնչացումը և պահանջել է թույլատրել այդ տարածքներ Եվրոխորհրդարանի պատվիրակների այցերը։
2006 - Ադրբեջանի Ազգայնական-ժողովրդավարական կուսակցությունը («Բոզ ուրդ») նախորդ տարվա մարդ է ճանաչել 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին:
2017- Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ»-ը միավորվել են Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հետ և իրենց վարչապետի թեկնածու հայտարարել Բագրատյանին:
2018 - Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավոր Հրայր Թովմասյանի (ՀՀԿ) թեկնածությունն է առաջադրել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1222 — ծնվել է ճապոնադի բուդդայական քարոզիչ, նիտիրէն-սյու ուսմունքի հիմնադիր Նիտիրէնը:
1568 — իսպանական ինկվիզիցիան մահվան դատավճիռ է կայացրել Նիդեռլանդների ամբողջ բնակչության նկատմամբ:
1698 — ծնվել է ֆրանսիացի գիտնական Պիեռ Բուգերը, որը հանդիսանում է տելեմետրիայի հիմնադիրներից մեկը:
1704 — վարշավյան կոնֆեդերացիան գահընկեց է արել Ավգուստ Ուժեղին և հայտարարել է Անթագավորություն, որն էլ պատճառ է դարձել Լեհաստանում քաղաքացիական պատերազմի սկսվելու:
1722 — Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրատարակել է հրամանագիր, ըստ որի՝ թագի ժառանգորդին նշանակում է նախկին թագավորը, այլ ոչ թե թագը ժառանգվում է՝ ըստ ավագության:
1804 — ծնվել է ֆրանսիացի գրող, քննադատ և լրագրող Ժյուլ-Գաբրիել Ժենենը:
1837 — Մեն կղզու մոտ խորտակվել է անգլիական «Jane and Margaret» առագաստանավը, որի արդյունքում զոհվել է 200 մարդ:
1868 – ծնվել է ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան Վիլհելմ Շմիդտը:
1822 — ծնվել է անգլիացի հետազոտող Ֆրենսիս Գալտոնը, որը հանդիսանում է ինտելեկտի որոշման առաջին թեստերի հեղինակը:
1871 — վախճանվել է կովկասյան լեռնականների առաջնորդ, Հյուսիս–Կովկասյան իմամատի ղեկավար Իմամ Շամիլը:
1893 - ծնվել է ԽՍՀՄ մարշալ, զորահրամանատար, քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Տուխաչևսկին:
1918 – Լիտվան հռչակել է իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից։
1919 — խորհրդային Ռուսաստանի Նարկոմատի կոլեգիան որոշում է ընդունել կազմակերպել սրբերի գերեզմանների բացում:
1921- վրացական Շուլավերի գյուղում կազմավորվել է Վրաստանի Հեղկոմը, որն էլ օգնության խնդրանքով դիմել է Խորհրդային Ռուսաստանին, սկսվել է Վրաստանի խորհրդայնացումը:
1923 —Հովարդ Քարտերը բացել է Թութանհամոն փարավոնի դամբարանը:
1934 – Ավստրիայում ավարտվել է 4 օր տևած քաղաքացիական պատերազմը։
1936 - Տեղի է ունեցել չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա):
1957 — ԽՍՀՄ-ում սահմանվել է «Խեղդվողներին փրկելու համար» շքանշանը:
1968 – ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսել է գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը։
1976 — ԽՍՀՄ-ում Կամսկու ավտոգործարանի հոսքագծից դուրս է եկել առաջին ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարը:
1978 — ստեղծվել է հայտարարությունների առաջին համակարգչային տախտակը՝ BBS-ը:
1986 - Խորհրդային Միությունը գործարկել է Միր ուղեծիրական կայանը։
1999 – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 16 մարդ, վնասվածքներ են ստացել մոտ 100-ը։
2005 – սկսել է գործել Կիոտոյի արձանագրությունը։
2016 — վախճանվել է եգիպտացի դիվանագետ Բուտրոս-Բուտրոս-Ղալին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը