ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի առավելությունը ունակ է խանգարել գործընկեր երկրների «էներգետիկ ապահովության» ԱՄՆ-ի պլանները իրականացնելուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
osnmedia.ru-ն գրում է, որ Ազգային էներգետիկ անվտանգության ֆոնդի առաջատար վերլուծաբան, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովը «Էկոնոմիկա Սեգոդնյա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները ծրագրում է գործընկեր երկրներում բարելավել «տարածաշրջանային էներգակրային մատակարարումների անվտանգությունը, հուսալիությունը և արդյունավետությունը»` նպատակ ունենալով հեղուկացված բնական գազի վաճառքի նոր շուկաներ ստեղծել: ԱՄՆ-ն ասում է, որ հատուկ ուշադրություն կդարձնի Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի, Ուկրաինայի և Բոսնիա և Հերցեգովինայի առաջարկներին:
 
«ԱՄՆ-ից հնչում է բավականին տարօրինակ հայտարարություն: Ռուսաստանը նավթի և գազի խոշոր գերիշխող մատակարարն է նախագծում նշված երկրներում: Ամերիկացիները, օրինակ, չեն կարող ֆիզիկապես իրենց հեղուկացված բնական գազը մատակարարել մի շարք երկրներ: Դրա համար պահանջում են փոխանակումներ կամ այլ գործողություններ, ուստի որոշ պետություններ հեղուկացված բնական գազ մատակարարելու հնարավորությունը հարցեր է առաջացնում », - վստահ է Յուշկովը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular