ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և Գերմանիան կմերձենան «Բայրաքթարներով»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
eadaily.com-ը գրում է, որ Թուրքիան նախատեսում է ընդլայնել համագործակցությունը Գերմանիայի հետ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մշակման հարցում։ Այդ մասին հայտնել է թուրքական պետական Anadolu գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բեռլինում իր գերմանացի գործընկեր Աննեգրեթ Կրամպ-Կարենբաուերի հետ քննարկել է ռազմական համագործակցության ոլորտները: Նա հիշեցրել է, որ Անկարան սերտորեն համագործակցում է գերմանական ընկերությունների հետ տարբեր տեսակի զենքի, ռազմական տեխնիկայի և պաշտպանական սարքավորումների մատակարարման հարցում: Նրա խոսքով, մասնավորապես երկու երկրները նախատեսում են ընդլայնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի ստեղծման հարցում: Միևնույն ժամանակ, Աքարը հիշեցրել է Թուրքիայի հաջողությունները անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ:
 
Թուրքիայում արտադրված Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ները «Ղարաբաղում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վճռական հաղթանակից հետո արագորեն փոխել են ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում»: Այս մասին ասված է բրիտանական The Guardian թերթի «Մեծ Բրիտանիան ցանկանում է նոր ԱԹՍ-ներ Ադրբեջանի ռազմական հաջողությունից հետո» վերնագրով հոդվածում:
 
Հիշեցնենք, որ ռազմական փորձագետների կարծիքով, ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվելուց հետո հիմնականում պաշտպանական մարտեր վարող հայկական ուժերի համար ամենավտանգավորը եղել են Ադրբեջանի զինված ուժերի իսրայելական և թուրքական արտադրության գրոհային ԱԹՍ-ները։ Դրանց արդյունավետ օգտագործումը Բաքվին թույլ է տվել լիակատար գերազանցության հասնել ռազմական գործողությունների օդային ճակատում։
 
Հակամարտության գոտուց ստացված տեղեկատվության համաձայն` չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կենդանի ուժի և տեխնիկայի հիմնական կորուստները կապված են հենց ԱԹՍ-ների հետ: Այնուամենայնիվ, 44 օր տևած մարտերի ընթացքում հայկական ուժերին, ըստ ՀՀ ՊՆ-ի` հաջողվել է խոցել ավելի քան 260 թշնամու ԱԹՍ, այդ թվում ավելի քան 10 թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular