ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրության հետ պետք է լինել լրիվ ազնիվ. Շահեն Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ֆեյսբուքյան օգտատեր Շահեն Տոնոյանը գրում է
 
Հանրության հետ պետք է լինել լրիվ ազնիվ
 
ՀՀ 3-րդ Նախագահի հարցազրույցից առաջացած ցունգցվանգային մթնոլորտում, ամեն դեպքում մի քանի սպիտակ կետեր են մնում...
...նախ, եթե ըստ Սերժ Սարգսյանի բնորոշման՝ ՞՞խզբզանքի՞՞ հեղինակը ինքը չէ, ապա, դատելով հարցազրույցի ընթացքում 2018թ. դեպքերին նախորդած ու հաջորդած ժամանակահատվածին առնչվող բազում ՞՞մութ՞՞ մնացած հարցերին անդրադառնալու համար բավականին մանրակրկիտ ընտրված թեմաների լայն շրջանակից, Երրորդ Նախագահը թերևս պետք է անդրադառնար նաև իր կուսակից նախկին այն պատգամավորների կողմից անցած 2,5 տարիների ընթացքում ամեն անկյունում տարածված-տարածվող լուրերին ևս, ըստ որոնց, 2018թ. մայիսին Սերժ Սարգսյանն իրենց անձամբ է ասել, որ ընտրեն ՞՞կապիտուլյանտին՞՞, քանզի այդ խոսակցություններն էլ են իրենց ծանրակշիռ դերը ունեցել այդ տեսակետը տարածելու գործընթացում...և կամ հերքեր, ինչը կնշանակեր որ այդ հհկ-ականները սուտ լուրեր են տարածել-տարածում, կամ էլ այդ լուրերի հավաստի լինելու պարագայում ներկայացներ, թե ինչ իրավիճակից ելնելով է իր կուսակիցներին նման բան ասել... ամեն դեպքում հարցազրույցում այդ թեմային անդրադարձ չեղավ...
 
...երկրորդ, եթե Սերժ Սարգսյանը հայատարարում է, որ ինքը երբեք չի եղել ՞՞ոչմիթիզհողական՞՞, և միշտ համարել է, որ առավելապաշտությունը տանելու է կործանման, ինչպես նաև շատ հանրամատչելի ներկայացրեց արցախյան հարցի լուծման փաթեթային և փուլային տարբերակներ կոչվածների բովանդակությունն ու տարբերությունները և ըստ էության իր համաձայնությունը հայտնեց անգամ հարցի լուծման փուլային տարբերակին, ապա ինչպես հասկանալ թե ինչումն է եղել 1997թ. Սերժ Սարգսյանի ու Առաջին Նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի միջև մոտեցումների տարբերությունը.../ այսինքն ստացվում է , որ ՞՞ոչմիթիզական՞՞ էր Վազգեն Սարգսյանը, և է Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն գնդակը հիմա Երկրորդ Նախագահի դաշտում է/:
 
...և երրորդ հարցը՝ ինչպես իր խոսքում նշեց Սերժ Սարգսյանը, կապիտուլյանտի ու իր կողմնակիցների կողմից Ռադիոտան շենքը գրավելուց հետո ուժային միջոցների չեն դիմել, քանի որ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ շարժումը կարող էր այդպիսի ծավալներ ընդունել...նախ մի կողմ թողնելով այս շատ խնդրահարույց արտահայտությունը, թե ոչ ոք չէր կարող կանխատեսեր, /ամեն դեպքում առնվազն մեկ պետական մարմին կար և կա, որը պարտավոր էր ոչ թե կանխատեսեր, այլ ավելին՝ կառավարելի դարձներ այդ շարժումը, կանխատեսումը թողնելով Գագիկ Սուրենյանցին/, ինչևէ, անկախ կանխատեսումներից, փաստ է այն, որ առերևույթ տեղի էր ունեցել հանցավոր արարք, նախատեսված առնվազն ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ գլխի 23-րդ բաժնում ներառված 219-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը կախված քննության արդյունքներից կարող էր վերաորակվել նույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերի 1-ին կետերով....ինչո՞ւ պետությունը, պետական իրավասու մարմինները չկատարեցին իրենց ուղղակի պարտավորությունները, չկիրառվեց պետական հարկադրանքի գործիքակազմը...արդյոք ՀՀ քրեական օրենսգրքում կա այդպիսի նորմ, որը նախատեսում է քրեական վարույթ չհարուցել, եթե ՞՞այդ հանցանքը կատարողների շարժումը՞՞ հնարավոր չէ կանխատեսել՝ կաճի թե կնվազի...իսկ միգուցե ՞՞կապիտուլյանտի՞՞ կողմից Ռադիոտան գրավումը ՞՞մարսելը՞՞ բերեց շարժման աճին?...ամեն դեպքում այդ օրերին պետական համակարգի անգործության, ավելին՝ պարալիզացման բուն պատճառների գնահատականը բաց մնաց և դա ներկայացնել միայն կանխատեսումների անհնարինության միջոցով, մեղմ ասած հիմնավոր չէ...
 
....և թերևս հաստատ արժեր անդրադառնալ նաև Սերժ Սարգսյանի հետևյալ ձևակերպմանը՝ ՞՞կապիտուլյանտին պետք էր Ղարաբաղում ձևավորել խամաճիկ /թե խեղկատակ չեմ հիշում/ իշխանություն ...ի վերջո նման դեպքերում երբևէ պետք է հարցնել, հարգելի պարոն Նախագահ, իսկ Ղարաբաղի այդ խեղկատակը կամ խամաճիկը հետևաբար իր այդ որ արժանիքների շնորհիվ էր տարիներ շարունակ զբաղեցնում Արցախի Հանրապետության վարչապետի ու պետնախարարի պաշտոնները, կատարում բազում պաշտոնեական չարաշահումներ, ապօրինի հարստանում և այլն ու այլն....ու մնում անպատիժ ու արտոնյալ....ինչ է, օդից հայտնվեց հա այդ խամաճիկը,, ՞՞կապիտուլյանտը՛՛ պեղեց գտավ...և արդյոք հավատարիմ նախկիններից այդ մեկն էր միայն խամաճիկ....և եթե գտնում եք, որ ՞՞կապիտուլյանտին ՞՞ ծառայելը դա խամաճիկների մենաշնորհն է, ապա այդ ինչպես եղավ, որ Ձեր իսկ ձևավորած պետական համակարգը, առնվազն բարձրագույն օղակները, ըստ այդմ դարձան խամաճիկ...և որպես Հայաստանի Երրորդ Հանրապետության պետական կառավարման ամենաերկարակյաց ծանրակշիռ փորձով պետական գործիչ, կարող եք ասել, ինչու այդպես էլ չունեցանք իրական պետական համակարգ ու պետականամետ կադրային բանկ, բացառապես օրենքով առաջնորդվող պետծառայություն, որի բացակայությունն է հենց թերևս մեր բոլոր ձախողումների, անհաջողությունների, պարտությունների ու գլխագիրը՝ այս խայտառակ կապիտուլյացիայի գլխավոր պատճառը...
 
Հ. Գ.
Այնուհանդերձ նաև շատ կարևոր շեշտադրումներ արվեցին Սերժ Սարգսյանի կողմից ու շատ մտահոգիչ, հատկապես ու մասնավորապես այն, որ եթե ինքը հակված էր իր վարչապետության պաշտոնավարման ընթացքում ստորագրելու համանախագահների կողմից ներկայացված արցախյան հարցի լուծման 5+2 տարբերակը, ապա այդ որ ուժերն էին, որ անգամ այդ պարագայում ՞՞կապիտուլյանտին՞՞ բերեցին իշխանության...Սերժ Սարգսյանը անուղղակի շեշտում է, որ ինքը քաջատեղյակ է, թե ովքեր են այդ ուժերը... ուժեր, որորնց հետ ինքը մշտապես ունեցել է տարաձայնություններ, այսինքն առնվազն Սերժ Սարգսյանին հայտնի են, թե ովքեր են այդ ուժերը, ովքեր խաբեցին ժողովրդին և ուղղորդեցին ընտրելու ՛՛կապիտուլյանտին՛՛...
հետևաբար հանրությունը պետք է իմանա, այդ ովքեր էին իրեն մոլորեցնողները, իրենց երեխաներին մատաղ անողները, հայրենիքը սակարկողները ու հանձնողները...
Հանրության հետ կամ պետք է լինել լրիվ ազնիվ, կամ չսկսել կիսատ ազնվության դիրքերից...
Ամեն դեպքում, ինչպես ժողովուրդն է ասում, ՞՞բռնած գործին հաջողություն՞՞...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular