ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի օգնականը կգործուղվի Արցախ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փետրվարի 17-ից 19-ը ներառյալ իր օգնական Գագիկ Իսախանյանը կգործուղվի Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին 2021 թվականի փետրվարի 17-ից 19-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Գագիկ Իսախանյանի գործուղման գիշերակացի եւ օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման

ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականին՝ Արցախի Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,-ասվում է  Գագիկ Իսախանյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին Կառավարության պաշտոնական կայքում հրապարկված որոշման մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular