ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշին հանձնվել է. ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու. Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես, ունենալով այդքան կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների, տասնյակ գեներալների հետ, մինչև այսօր չեմ կարողանում պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության, Հադրութի պաշտպանության հրամանատարը, ով է ղեկավարել այդ ճակատը:

Ենթադրենք այն ժամանակ գաղտնիք էր, հիմա ինչո՞ւ չգիտենք: Այս մասին  «Արմյնուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Իհարկե, Շուշին հանձնվել է, ես չեմ ասում միտումնավոր տվել են, կոպիտ ասած: Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու:

Դեռևս հոկտեմբերի 19-ից հետո, երբ իմ ծանոթները, գործընկերները, ում հետ շփվում էի, ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով՝ երբ է ավարտվելու պատերազմը, ես միանշանակ ասում էի, որ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին: Վստահ եմ, վաղ թե ուշ, մարդիկ, ում հետ ես զրույց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: Մինչև հիմա այդ մասին ոչ ոք չի խոսել»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular