ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքները հետ վերցնելուց և փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելու դեպքում տնտեսվարողները կտուգանվեն․ նախագիծ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավա­խախտումների վերաբերյալ օրենսգրքում: Օրինակ՝ առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ 1985 թվականի դեկտեմ­բերի 6-ի օրենսգրքի 158-րդ հոդվածի 36-37-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ:

Այսպես, տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փո­խարինող պաշտոնատար անձի կողմից հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին խոչընդոտելը կամ տեսուչների օրինական պահանջ­ներն ու ցուցումները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՜ 500 հազար դրամից մինչև 1 մլն դրամի չափով:

Իսկ, ահա, առևտրի օբյեկտ­ներում գնորդին վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներն օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը և հետ չվերցնելը կամ հետ վերցնելուց և փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը կառաջացնի տուգանքի նշա­նակում՞ 50 հազար դրամից մինչև 100 հազար դրամի չափով:

Իսկ մինչ այս նկատենք, որ ոչ պարենային ապրանքների խանութներ կան, որտեղ ոչ մի­այն հետ չեն ընդունում ապրանքը, այլև մինչև գնելը սպառողին զգուշացնում են, որ իրենց «ներքին կանոններով» չեն կարող հետ ընդունել ապրան­քը, ծայրահեղ դեպքում առաջարկում են փոխանակել նույն գինն ունեցող մեկ այլ ապրանքով:

Հուսանք՝ տնտեսվարողները օրենքի այս փոփոխությու­նից կզգոնանան և, ի վերջո, կսկեն հարգել ու հաշվի նստել սպառողի իրավունքների հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular