ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիև-Փաշինյան գաղտնի համաձայանագիրը, կամ ռուս խաղաղապահները «հսկողության տակ»․ Բաքուն մտադիր է զերոյացնել ռուս խաղաղապահների դերը Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
svpressa.ru-ն գրում է, որ նորությունների երևանյան news.am հրատարակությունը հաղորդել է Ալիևի և Փաշինյանի միջև գաղտնի պայմանավորվածության մասին, որը ձեռք է բերվել հունվարի 11-ին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆրանսիացի լրագրողների և ակտիվիստների մի խմբի հայ-ադրբեջանական սահմանին փաստացի չեն թողել մուտք գործել Արցախ, իսկ ռուսական խաղաղապահ առաքելությունը չի ցանկացել մեղավորը դառնալ ֆրանսիացիների հետ կապված այդ պատմության մեջ: Իրավիճակը, ենթադրաբար, այնպիսին է, որ Մոսկվան ամենևին ցանկություն չունի իր զսպող և արբիտրաժային ուժի կարգավիճակը նույնիսկ փոքր-ինչ կասկածի տակ դնել: Առավել ևս, որ ռուսաֆոբական ֆանտազիաներով տառապող ագահ արևմտյան մամուլը կարող է այդ ամենից սատանայական ինչ-որ բան սարքել, միայն առիթ լինի:
 
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամ- ալիքում պատմել է ճշմարտությունը այդ ամենի մասին.
 
«Ֆրանսիական պատվիրակության հետ պատմությունից հետո Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը նամակ է գրել Վաղարշակ Հարությունյանին, որում, մասնավորապես ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար և մինչ նոր հրահանգների ստացումը խաղաղապահները թույլ կտան միայն այն երկրների քաղաքացիներին մուտք Արցախի տարածք, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը»:
 
 
Նաև նշվել է, որ նման մոտեցումը Նիկոլի և Իլհամի միջև հունվարի 11-ին ձեռք բերված բանավոր համաձայնության հիման վրա է, իսկ Վաղարշակ Հարությունյանը, սատանայի ականջը խուլ, որոշել է գաղտնի պահել այդ նամակը: Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի պաշտպանության նախարարն է և Նիկոլ Փաշինյանի մարդն է: Իսկ Միքայել Մինասյանը Փաշինյանի թշնամին և նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է: Մի խոսքով, ըստ Մինասյանի՝ Փաշինյանը «այն տղան է, որը կարող է հեշտությամբ գաղտնի բանակցել Ալիևի հետ ԼՂՀ-ի հանձնման շուրջ»: Բանն այն է, որ Արցախի տարածքում մուտքի ռեժիմի անցումը Բաքվի լիակատար վերահսկողության տակ իրականում նշանակում է Ղարաբաղի ադրբեջանական ինքնիշխանություն, որը վիճարկվում է Հայաստանի կողմից:
 
Այսպիսով, վերադառնալով «գաղտնի պայմանագրին», որի մասին նշել է Մինասյանը կարելի է ասել, որ միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները կարող են Լաչինի միջոցով մտնել Արցախ առանց Ադրբեջանի թույլտվության: Մուտքի համար մնացածները պետք է թուղթ ստանան Բաքվում: Այսպիսով, նույնիսկ այն, ինչ հայերին է մնացել Ղարաբաղից, նրանց է պատկանում պայմանականորեն: Ի՞նչն է բնորոշ. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, չգիտես ինչու, չի հերքել այդ տեղեկատվությունը, չնայած, որ պետք է աներ դա: Այդ կապակցությամբ Միքայել Մինասյանը մաղթել է սփյուռքահայերին «հաջողություն Ադրբեջանի դեսպանատների անձնակազմի հետ շփման մեջ»՝ եթե նրանք ցանկություն ունեն այցելել Արցախ:
 
Իրավիճակն ամբողջովին խառնաշփոթ է թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ փետրվարի 8-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը (այդպիսի մարմին կա Արցախում) հատուկ բացատրություն է տվել օտարերկրացիների հայկական անկլավ մուտք գործելու կարգի վերաբերյալ: Նոր կարգի համաձայն՝ նախօրոք պետք է ձեռք բերել թույլատվություն ռուս խաղաղապահներից, և միայն դրանից հետո Ստեփանակերտից, որը վերահսկվում է Երևանի կողմից: Առաջին հայացքից ադրբեջանական վերահսկողության մասին անգամ ակնարկ չկա: Միևնույն ժամանակ, այդպիսի կարգ իրականում գործել է նախկինում, քանի որ Մոսկվան և Ստեփանակերտը արդարացիորեն վախենում էին գրոհային ահաբեկիչների հոսքից այդ տարածաշրջան: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում շատ էր խոսվում և գրվում թուրք և թուրքամետ զինյալների մասին: Հաշվի առնելով այն փաստը, որ Միքայել Մինասյանը ինսայդերներ ունի Փաշինյանի կառավարության կազմում, ադրբեջանական «ոչ» -ի նրա տարբերակը անհավանական չի թվում: Համենայն դեպս, ո՛չ ռուս խաղաղապահները, ո՛չ էլ Ստեփանակերտը ֆրանսիացիների մուտքն արգելելու հիմքեր չեն ունեցել: Այո՛, նաև Երևանը չի ունեցել, եթե հաշվի չառնենք հունվարի 11-ի շատ գաղտնի համաձայնագիրը: Իրերն իրենց անունով կոչենք. Փաշինյանը Ալիևի առաջարկով շրջանցում է Պուտինին, չնայած թվացյալ մանրուք հարցերում: Նրանց համար, ովքեր չգիտեն. երկար ժամանակ Բաքուն Ղարաբաղ մեկնող օտարերկրացիներից պահանջում էր Ադրբեջանի վիզա և նույնիսկ մի տեսակ «սև ցուցակ» էր պահում: Լինում էին դեպքեր, երբ այդ պատճառով մարդկանց արգելում էին մուտք գործել Ադրբեջան: Մի խոսքով, Ալիևի համար չափազանց կարևոր է ցույց տալ, թե ով է իրական շեֆը Ղարաբաղում:
 
Բավական է ասել, որ ֆրանսիացիների մուտքի արգելքին զուգահեռ տեղի է ունեցել ևս մեկ այլ իրադարձություն, որը անուղղակիորեն հաստատում է Մինասյանի վարկածը: Բաքուն փոխել է հայկական ուխտագնացության կարգը դեպի Դադիվանք վանական համալիր: Այժմ, ըստ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, «իրենք (ադրբեջանցիները) պահանջում են նախապես ներկայացնել անվանական ցուցակ», չնայած նախկինում դա այդպես չէր: Ավելին, ռուս խաղաղապահները ևս պետք է խնդրեն Բաքվին թույլ տալու հավատացյալների ուխտագանացությունը: Ամեն դեպքում, այդ եզրակացությանը կարելի է հանգել եպիսկոպոսի խոսքերից. «Խաղաղապահների հետ միասին մենք կներկայացնենք ուխտավորների ցուցակ, որպեսզի այլևս խնդիրներ չլինեն»:
 
Ակնհայտ է, որ Բաքուն կշարունակի խթանել «արգելելու» իր քաղաքականությունը և դրանով իսկ կփորձի զրոյի հասցնել ռուսական խաղաղապահների կարգավիճակը Ղարաբաղում: Որպեսզի չկրկնվեն նման «թյուրիմացությունները» (ինչպես ֆրանսիացիների հետ), այսուհետ պետք է միայն Մուրադովի խաղաղապահները որոշեն, թե ով մտնի Արցախ, իսկ ով ոչ: Հակառակ դեպքում, ռուս խաղաղապահներին կհատկացվի միայն պահակախմբի գործառույթ, որը ղեկավարվում է ադրբեջանցիների կողմից:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular