ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարազդատ Կարապետյանը բացեց դուռը՝ այն բաց թողնելով իր մյուս գործընկերների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարազդատ Կարապետյանն իր քայլերի համար ներողություն է խնդրել եւ  Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու դիմում գրել։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետադարձ հայացք նետելով կառավարող ուժի հետ իր անցած ճանապարհին, վերլուծելով այն պատերազմի ընթացքում եւ դրանից հետո՝ նա հետեւություն է արել, որ հարկ եղածի չափ, իսկ երբեմն էլ՝ բացարձակապես ազդեցություն չի ունեցել հիմնարար գործընթացների վրա:

Կարելի է ափսոսել, որ պատերազմի ամենաթեժ պահին չէր զլանում բավարարել իր առաջնորդի փառասիրությունը՝անթաքույց քծնելով նրան, գովաբանելով Նիկոլի որդու «սխրանքները»։

Կարելի է միայն ափսոսել, որ պատերազմի ժամանակ դարձել էր ստի մեքենայի օղակներից մեկը, երբ հաղթելու մասին գրառումներ էր անում եւ փաստում, որ դա իր ընկեր Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանի որոշումն է։ Նրա եւ իր գործընկերների ոգեւորված բառախաղերը բոլորի վրա թանկ նստեցին։

Կարելի է միայն ափսոսել, որ տուրք է տվել անթաքույց պոպուլիզմին՝ կոչ անելովխանութների եւ ռեստորանների, արտադրամասերի եւ հյուրանոցների, այլ հազարավոր փոքր բիզնեսների տերերին՝ սկսել «10 միլիոն» դրամի շարժում, իրենց վերջին խնայողությունները փոխանցել հիմնադրամին։ Իսկ զուգահեռ իրականության մեջ իր գործընկեր ԱԺ պատգամավորներն Արցախ մեկնելու համար գործուղման օրապահիկ էին ստանում։

Շատ կարեւոր է, որ Վարազդատ Կարապետյանն ի վերջո հասկացավ, որ չի կարելի պետությունը սեւերի ու սպիտակների բաժանել, պետական եւ ազգային արժեքներն ու ինստիտուտները քանդել ու քայքայել։ Բայց այդ մասին Ձեզ զգուշացնում էին երկու տարի, չէիք տեսնում, կամ չէիք ուզում տեսնել։

Ինչեւէ, Վարազդատ Կարպետյանը բացեց դուռը՝ այն բաց թողնելով իր մյուս գործընկերների համար։ Նա օգտվեց խաղաղ, անցնցում հեռանալու հնարավորությունից՝ ընտրելով ազգային եւ հանրային համերաշխությունը։ Նա դուրս եկավ պարտված իշխանությունից, շարունակելու իր խաղաղ աշխատանքային գործունեությունը։

Վարազդատն ասում է՝ ներողոթյուն եմ խնդրում իմ քայլերի համար։ Իրականում նա ներողություն է խնդրում ԻՄ ՔԱՅԼԻ համար։

Այսօրվա ութսունմիքանիսից բոլորը հատ-հատ ներողություն են խնդրելու, որ ժամանակին չեն սթափվել, որ եղել են հիպնոսի տակ, որ շատ բաներից տեղյակ չեն եղել, որ շրջափակել են դատարանները, որ կատարել են լայվով ստացած հրամանները եւ այլն։ Ոչ մի կասկած։

Բայց ներելու դուռը միշտ բաց չի լինելու, որովհետեւ երեկ էր պետք անել թերեւս ամենակարեւոր քայլը՝ դուրս գալ «Իմ քայլից» ու հնարավորություն ստեղծել նոր, հակաճգնաժամային կառավարության ձեւավորման համար։ Վաղը կարող է ուշ լինել։

Արդեն իսկ փակվող դուռը ձեր գործընկեր Վարազդատը բացեց, նման հնարավորություն դեռեւս կա իմքայլական պատգամավորների եւ իշխանության մյուս ներկայացուցիչների համար։ Քանի կա հնարավորություն՝ խաղաղ եւ արժանապատիվ մթնոլորտում լուծել ճգնաժամը, արեք դա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular