ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, գոնե 90 տոկոսով, որքանով որ ես գիտեմ, հենց այդպես էլ եղել է. Էդմոն Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո ես կրկին համոզվեցի, որ մենք պետք է այդ պարիտետային փաստահավաք խումբը ստեղծենք: Այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, գոնե 90 տոկոսով, որքանով որ ես գիտեմ, հենց այդպես էլ եղել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

«Ես հոկտեմբերի 2-ին հասել եմ Արցախ, այնտեղ իմացել եմ, որ թույլ չեն տվել նախկին փորձառու գեներալներին մասնակցել պատերազմի հետ կապված հարցերին:

Ինձ ասվել է, որ զանգել են ասել են, թող դուրս գան սենյակից, չեմ կարող ասել, թե որ սենյակից: Բոլորը, ըստ էության, շատ հիասթափված ու նեղացած, Ստեփանակերտի հրապարակում կանգնած են: Ես դա տեսել եմ, այնտեղ գնացել եմ:

Իշխանությունը պետք է պատասխան տա դրա համար: Արցախի նախագահը պետք է պատասխան տա նրա համար, որ մերժել է նախկին նախագահների հանդիպման խնդրանքը, ովքեր փորձել են օգնել: Որևէ մեկը չի բացատրել, թե ինչու է մերժել»:

Մարուքյանը նշեց, որ պետք է ստեղծվի պարիտետային քննիչ հանձնաժողով. «Այս ինֆոմացիաները հնանալու են, վկայություն տվողները հետո կարող են այլ վկայություն տալ: Չեմ բացառում, որ հետո փաստաթղթավորված տվյալները չլինեն: Հետևաբար երրորդ նախագահի հարցազրույցից հետո ես կրկին այն կարծիքին եմ, որ պետք է տեղի ունեցածը քննության առարկա դառնա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular