ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանամերձ համայնքների բնակիչներն ավանդների փոխհատուցումը կստանան արտահերթ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին ավանդների փոխհատուցումը կտրվի արտահերթ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:   

«Կառավարության որոշման համաձայն մինչև 1993 թվականը ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի: Ներկայում մինչև 1938 թվականը ծնված քաղաքացիների ավանդների փոխհատուցումը ամբողջությամբ կատարվում է պետության կողմից: Ասեմ, որ սահմանամերձ բնակավայրերում բնակիչների փոխհատուցումը չունի ծննդյան թվի սահմանափակում: Այսինքն՝ նույնիսկ, եթե քաղաքացին, ասենք, 1956 թվականի ծնված է ու ունեցել է բանկում ավանդ, ապա արտահերթ կտրվի փոխհատուցում»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Կառավարության  որոշմամբ՝  այսուհետ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Նախկին կարգավորումներով՝ ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular