ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակի համար դուրս գրված փողերը «լափում» էին և հիմնավորում՝ «թող սոված մնան, որպեսզի դժվարություններին դիմանան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այստեղ խոսքը կլուբնիկայի մասին չէ, խոսքը զինվորի նկատմամբ վերաբերմունքի մասին է, թե ինչքանով ես կարևորում զինվորին: Ուրիշ հարց է, թե Սերժ Սարգսյանի պատկերացումներով բանակը կարող է ունենալ մի զորամիավորում, ստորաբաժանում, որտեղ մարդկանց թողնի սարերը, փակի, օրերով ուտելու բան չունենան, վարժվեն ինչ-որ իրավիճակների՝ հատուկ զորամիավորում ստեղծելու համար, բայց, ընդհանրապես, բանակի համար փող դուրս գրել, այդ փողերը «լափել», և հիմնավորել՝ հա, թող սոված մնան, որ դժվարություններին դիմանան, ընդամենը ծիծաղելի է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին ի պատասխան՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Ես գտնում եմ, որ մեր ՊՆ-ն չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզության տվյալների վրա հիմնված, թե հակառակորդը ինչ զենքերով է զինվում, որը կարող էր համարժեք իրավիճակ ստեղծել: Ես, չտիրապելով իրավիճակին, տեսնում եմ այդ թերությունը, այդ հարցերն էլ պատասխան են պահանջում, որոնք, վաղ, թե ուշ, կլինեն»,- նկատեց իմքայլական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular