ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ավիրել ենք ու դեռ շարունակում ենք ավիրել…Ռոբերտ Մելքոնյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մի քանի տարի առաջ ՖԲ-ում բազմիցս բարձրաձայնելուց հետո, ի վերջո կարծես մեր եկեղեցիները սկսեցին լուսավորել գիշերային ժամերին: Սակայն, վերջերս կրկին մթան ու խավարի մեջ են կամ լուսավորվում են կիսատ-պռատ, հազիվ նշմարվող լույսերով:
Իսկ հարևան հանրապետության մայրաքաղաքում պատկերը լրիվ այլ է: Այնտեղ պատմական հուշարձաններն ու հատկապես եկեղեցիները լուսավորվում են շքեղ, դիտարժան, նկատելի լույսերով: 
Մենք կարծես Երևանում պատմական հուշարձաններ էլ չունենք, ավիրել ենք ու դեռ շարունակում ենք ավիրել…
Հա’, հիշեցի` Էրեբունի ամրոցն իր թանգարանով…Անշուք, չնկատվող, չգրավող, անխնամ, չգովազդվող…Հիմնականում աղբի մեջ թաղված…Իսկ բնականաբար լուսավորության մասին խոսք լինել չի կարող, ինչպես նաև նույն անխնամ ու անտեսված, Հայաստանի միակ կանգուն ամրոցը` Ամբերդը…
Մենք մեզ ծվատում ենք, երբ որևէ երկրում մեր հուշարձաններից մի քար է ծռվում, իսկ գրեթե անտեսված, լքված, գրառումներով <<զարդարված>> ու անուշադրության մատնված են մեր` Հայաստանում գտնվող պատմամշակութային արժեքները:Լքված են և’ համապատասխան մարմինների, և’ բոլորիս կողմից…Չհաշված դրանց շրջակայքի մեր <<մշակութային և հին ազգ լինելու հետքերը>>` խնջույքների, խորովածի կրակների, աղբի, ցելոֆանե տոպրակների ու շշերի հետքերը…
Մեզանում գիշերը շենշող, գունավոր լույսերով փայլում են զվարճանքի, որկորը լցնելու, մոլության դրդող օբյեկտները, իսկ հարևան երկրի մայրաքաղաքում` եկեղեցիներն ու հուշարձանները…
Իսկ դուք զբոսաշրջությունից ու գրավչությունից եք խոսում…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular