ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


 Մեկնարկում է 68 000-ական դրամ 4-ամսյա սոցիալական աջակցության ծրագիրը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 68,000-ԱԿԱՆ ԴՐԱՄ 4-ԱՄՍՅԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ Մանրամասները՝ ստորև․ Սիրելի՛ արցախցիներ, Փետրվարի 25-ից մեկնարկում է արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիր, որի շրջանակներում, Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի  բնակված մեր հայրենակիցները, առաջիկա 4 ամիսների ընթացքում կստանան ուղիղ դրամական աջակցություն` ամսական 68,000 դրամի չափով՝ առցանց դիմում գրելու միջոցով։ Բացառություն կկազմեն 18-ից 63 տարեկան հաշմանդամության խումբ չունեցող տղամարդիկ։ 63 տարին լրացած կենսաթոշակառուներն ու 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք դիմում գրելու կարիք չեն ունենա. նրանք աջակցությունը կստանան իրենց կենսաթոշակի/նպասի հետ մեկտեղ՝ այն եղանակով, ինչպես ստանում են կենսաթոշակը/ նպաստը։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ - Դիմումները շահառուները կլրացնեն ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ 4 ամիսների համար։ Եթե անձի կարգավիճակի փոփոխություն լինի, տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով կարտացոլվի համակարգում՝ ներկայացնելով համապատասխան կարգավորումը։ - Կանայք աջակցությունը կստանան՝ ԱՆԿԱԽ ԱՇԽԱՏԵԼՈՒ/ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ: Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք փետրվարի 25-ից մեկնարկող ծրագրի համար փորձել լրացնել ինքնուրույնաբար։ Հնարավորինս պարզեցրել ենք դիմումն առցանց լրացնելու եղանակը։ Հարցերի դեպքում, մեր աշխատակիցները, ինչպես միշտ, պատրաստ կլինեն աջակցել ձեզ։ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյան

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular