ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է նաեւ ոստիկան Արթուր Վանոյանի սպանության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

armtimes.com-ը գրում է.

Մեր տեղեկություններով, «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ոստիկանության գնդապետ 49-ամյա Արթուր Վանոյանի սպանության համար:

Վանոյանը, հիշեցնենք, սպանվել էր հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա հարձակման հետեւանքով:

Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է նաեւ ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար:

Այսպիսով՝ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել հետեւյալ հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կազմակերպված խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն, զուգորդված պատանդ վերցնելով):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular