ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երրորդ նախագահի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով․ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ փետրվարի 19-ին, «Իմ քայլը» Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրագրողների հարցերին ի պատասխան, խոսեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին՝ չանդրադառնալով հարցազրույցի առանձին դրվագների: «Երրորդ նախագահի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել են պատասխաններ: Օրինակ, հարցազրույցում արած շեշտադրումներով ինքն ու իր քաղաքական թիմը չեն վարել հանրային քաղաքականություն, այդ շեշտադրումները որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց հանրային քաղաքականությունում և խոսքում, օրինակ 2017-ի նախընտրական ժամանակաշրջանում կամ 2018-ին՝ թեկուզ արտահերթ ընտրությունների ընթացքում: Չեն եղել նաև 2019-ին, երբ չկար որևէ նախընտրական գործընթաց կամ 2020-ին՝ պատերազմի ընթացքում: Հակառակը՝ հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թևում»,-ասաց Մակունցն ու հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է այս հարցազրույցն անցկացվում այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն արդեն չկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular