ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայունության համար ներքաղաքական ճգնաժամը վտանգ է ներկայացնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի վարչապետն երեկ հրաժարական է տվել: Այդ թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ պետք է սպասել այդ հրաժարականից հետո։

— Պարոն Միքայելյան, ի՞նչ իրավիճակ է Վրաստանում, արդյո՞ք այդ հրաժարականը քաղաքական ճգնաժամի հետևանք էր:

— Դե իհարկե դա քաղաքական ճգնաժամի հետևանք է, որովհետև հիմնականում, եթե լուրջ պատճառներ չկան, ապա նման դեպքեր տեղի չեն ունենում և կառավարությունը կամ վարչապետը հրաժարական չի տալիս։ Պաշտոնապես դա պայմանավորված է անհամաձայնություններով՝ ընդդիմադիր գործիչի նկատմամբ քրեական գործի ընթացքի հետ կապված։ Բայց դա իր հերթին ավելի խորը անհամաձայնությունների հետևանք է, դա պարզապես մի դրվագ է և դրանից բացի կան նաև այլ պատճառներ։ Նույն այդ համակարգի դրսից ընդդիմության ճնշումը, լայն ընդդիմադիր համախմբումը իշխանության դեմ և այսպիսով կարելի է ասել, որ այդտեղ կա քաղաքական լուրջ ճգնաժամ։

—Իր հրաժարականի տեքստում վարչապետը բևեռացման մասին էր խոսում, ի՞նչ ի նկատի ուներ:

— Այո, իրականում հասարակությունը լրջորեն բևեռացված է, մեծ հաշվով պառակտված է երկու մասի և Վրաստանի քաղաքականության վրա ազդում է նաև երկու աշխարհաքաղաքական բևեռներ, ուրիշ աշխարհաքաղաքական ուժեր։ Այս պահի դրությամբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազդեցությունն է ամենաշատը արտահայտվում բազմաթիվ անուղղակի ձևերով։ Վարչապետը ուզում էր այդ խնդրի վրա շեշտը դնել, որովհետև նրա նպատակը հասարակությանը համախմբելն էր, որը չստացվեց իր կուսակցության մեջ եղած անհամաձայնությունների պատճառով և իշխող, և ընդդիմադիր կուսակցությունների անհամաձայնությունների պատճառով։ Նա չկարողացավ այդ համախմբումը կազմակերպել և առաջ տանել։

— Ի՞նչ զարգացումներ է հնարավոր սպասել:

— Չպետք է ակնկալել, որ Վրաստանում շուտով կանցնի այդ ներքաղաքական ճգնաժամը, որը գոյություն ունի և դա իրականում որոշակի վտանգ է ներկայացնում կայունության համար։ Երևի թե այդ իրավիճակը, որը հիմա առկա է կպահպանվի։ Իշխող քաղաքական ուժ արդեն առաջադրել է իր թեկնածուին և այդ թեկնածուն կփորձի իշխող ուժի դիրքերը ամրապնդել, բայց որքանով նրան կհաջողվի սա այլ հարց է, որովհետև ամեն դեպքում իշխող ուժը բազմաթիվ խնդիրներ ունի և վարկանիշի տեսանկյունից և իր դիրքերը ամրապնդելու տեսանկյունից։ Այսինքն ինչքանով դա կստացմի դեռ հարց է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular