ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկվող նախագիծը հեղափոխական իշխանությունների հետադիմական քայլն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր դատախազությունը լայն քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջար-կում է տեղական ու պետական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպար-տելու  համար պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 500-ապատիկի չափով:  Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ` պարզելու համար, թե այս նախագիծը որքանով է սահմանափակում խոսքի ազատությունը։

—Տիկին Ալեքսանյան, ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը և արդյոք այստեղ վտանգ կա խոսքի ազատության սահմանափակման:

— Միանշանակ վտանգ կա և մենք լրագրողական կազմակերպություններով արդեն հայտարարություն ենք ընդունել այդ նախագծի դեմ և դա գնահատել ենք որպես հեղափոխական իշխանությունների հետադիմական առաջարկ։ Ի վերջո մենք Հայաստանում մեկուսացած չենք ապրում, որ հաշվի չնստենք միջազգային կազմակերպությունների հետ։ Խայտառակություն է այդ զրպարտությունը քրեականացնելը և քրեական հետապնդման ենթարկելը։ Հասկանալի է, որ առաջին հերթին լրատվամիջոցների վրա է տարածվելու և տուժելու է խոսքի ազատությունը։

—Վերջերս էլ ԱԺ-ում 70 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախագիծը, որով վիրավորանքի և զրպարտության համար համապատասխանաբար 2 և10 մլն դրամի փոխհատուցում է նախատեսվում:

— Ուրեմն փոխանակ իշխանությունը իրեն դրսևորի այնպես, որ Հայաստանի բնակչությունը, ժողովուրդը, լրատվամիջոցները և այլ կառույցներ ոչ թե փորձեն քննադատել, այլ փորձեն իրավիճակը շտկել իրենց պահվածքով և ոչ թե քննադատության համար, իրենց պաշտպանելու համար հայտարարել ինչ-որ խայտառակ նախագծեր։ Այսինքն այդ նախագծերը, իշխանության առաջարկն է պաշտոնյաներին քննադատելու համար, պետք է լրատվսմիջոցները վճարեն ինչ-որ բազմապատիկ գումարներ։ Իսկ ինչպես է իրեն պահում իշխանությունը, որ չքննադատեն, իսկ ինչ անեն, որ չքննադատեն։ Չի կարող քննադատությունը սվիններով ընդունել, քննադատությանը պետք է հանդուրժեղականությամբ վերաբերել։ Կարող եմ ասել, որ իհարկե դաշտում կա նաև անընդունելի մեդիա, բայց նրանց դեմ պայքարելու այլ միջոցներ պետք է գտնել՝ սահմանափակելով հայհոյախոսությունը, ոչ թե բոլորի վրա տարածել։

—Այդ նախագծով առանձնացնում են տեղական և պետական մարմիններում ծառայող անձանց վիրավորելու և զրպարտելու համար տուգանքներ, իսկ ինչո՞վ են այդ մարդիկ տարբերվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։

— Դա ընդհանրապես հետադիմական առաջարկ է։ Ինքնասիրահարված պաշտոնյաները վերի առտի ցորենն են, որ իրենց չքննադատեն։ Ինչո՞վ են իրենք սովորական քաղաքացուց տարբերվում, որ նման արտոնյալ վիճակում են և իրենց բան չպետք է ասենք։ Թող դրա բացատրությունը տան։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular