ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սև ծովից ցիկլոն է գալիս, Հայաստանի ողջ տարածքում ձյուն կտեղա. եղանակի տեսություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝  այսօր` փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` փետրվարի 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Եղանակի կախատեսում

Երևան քաղաքում այսօր, փետրվարի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ը` առանց տեղումների եղանակ:

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +1...+3, գիշերը` -3...-5 աստիճան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular