ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս Պուտինը հաղթեց «սորոսներին» և Փաշինյանին․ նա այլևս չի ցանկանա պատերազմ խաղալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
tsargrad.tv-ն գրում է, որ քաղաքագետ և փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը «Մոսկվա-Բաքու» պորտալին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացել հաղթել Հայաստանում գլուխ բարձրացրած «սորսոներին» և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փորձագետը համոզված է, որ տեղի ունեցածից հետո Փաշինյանն այլևս «պատերազմել չի ցանկանա»:
Դուգինը վստահ է, որ պարտությունից հետո Հայաստանի վարչապետը սկսել է իրեն ավելի ռացիոնալ պահել և փոխզիջման գնալ Մոսկվայի հետ:
 
«Եթե ազգայնականները տապալելով Փաշինյանին գան իշխանության՝ Մոսկվան կհայտնվեր բարդ իրավիճակում: Բանն այն է, որ Հայաստանում իշխանության եկած ազգայնականները կդիմեին Մոսկվա և կասեին, որ իրենք հեռացրել են գործակալ Սորոսին, և վերականգնել իրենց դիրքերը: Եվ այդ ժամանակ Մոսկվայի համար այդքան էլ հեշտ չի լինի քաղաքականություն վարել Ղարաբաղի հարցում, ասել է փորձագետը:
Նա համոզված է, որ ի վերջո փոխզիջումը ձեռնտու է բոլոր կողմերին, և Փաշինյանը սկսել է իրեն պահել որպես ճկուն քաղաքական գործիչ, որը «այլևս չի ցանկանում պատերազմ խաղալ»:
 
Փորձագետը համոզված է նաև, որ Ռուսաստանին հաջողվել է հակամարտության չգնալ Ադրբեջանի հետ, որին մղել են թշնամիները: Մոսկվային հաջողվել է չարձագանքել սադրանքները և հանգիստ վարել իր քաղաքականությունը: Դուգինը կարծում է, որ դա մարտահրավեր է գլոբալիզմին: Նա համոզված է, որ ստեղծվում է Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքը:
 
«Նրանք, ովքեր զրպարտելով հարևաններին այժմ կփորձեն ոչնչացնել այդ առանցքը, ազդեցության գործակալներ են, Սորոսի կառույցների ներկայացուցիչներ, և ի վերջո չկարողանալով հաղթահարել Հայաստանը, նրանք կարող են փորձել մտնել Ադրբեջան», - ձգուշացրել է փորձագետը ...
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular