ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տուրիզմի ոլորտում մենք խնդիրներ ունենք

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարության անդամներն ասում են, որ Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Որպես օրինակ՝ շրջանառության աճն ու ՀԴՄ կտորններն են ներկայանցում։ Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Կարեն Չիլինգարյանի հետ։

— Պարոն Չիլինգարյան, ի՞նչ է կատարվում ոլորտում։

— Գիտեք, կան ոլորտներ, որտեղ ինչ-որ առաջընթաց կա, բայց ասենք որ բոլոր ոլորտներում կա առաջընթաց դա մեղմ ասած ճիշտ չի լինի, որովհետև մինչ պատերազմն էլ մենք տնտեսական խնդիրներ ունեինք և ոչ միայն մենք համատարած այդպես էր՝ համավարակով պայմանավորված, չեմ կարծում, որ բոլոր ոլորտներում մենք տնտեսական աճ ունենք։ Ինչ վերաբերում է ՀԴՄ կտրոններին չեմ կարծում, որ դրա հիման վրա տնտեսական աճ կարելի է հաշվարկել։ Դե իհարկե ավելացել է ՀԴՄ կտրոնների քանակը, բայց դրանով պայմանավորված ասել, որ մեծ առաջընթաց կա ես համամիտ չեմ։

— Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ հետաձգված հարսանիքներն ու այլ միջոցառումներն այս փուլում են սկսել իրականացվել։ Կարո՞ղ ենք ասել, որ ռեստորանային բիզնեսը սկսում է աճ ապահովել։

— Ռեստորանային բիզնեսում, իհարկե, կա ինչ-որ դրական տեղաշարժ, որի շնորհիվ ինչ-որ շարժ կլինի բյուջե եկամուտ կմտնի, որոշ բիզնեսմեններ գումար կաշխատեն, բայց մեզ մոտ հիմա տուրիզմի խնդիրներն է, որը գրեթե տեղից չի շարժվում, ճիշտ է Հայաստանի սահմանները բաց է, բայց համաճարակը դեռ չի վերջացել և այդ ոլորտի հետ կապված խնդիրները մնում են։ Տուրիզմում նախկին եկամուտը չկա, արտերկրներից նախկին այցերը չկան և տուրիզմը գումար չի բերում։ Այնպես որ միայն ռեստորանային ոլորտը առաջխաղացնելով այդքան դրական տեղաշարժ չի լինի։ Ամեն դեպքում, եթե բոլոր անվտանգության կանոնները պահպանվեն ողջունելի կլինի, որ այդ ոլորտը գոնե տեղից շարժվի։ Մոտ մեկ տարի է այդ ոլորտը տուժում է, ինչի հետևանքով նաև տնտեսությունն է տուժում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular